Նյարդային համակարգ

Պատասխանել հարցերին

1. Ի՞նչ նշանակություն ունի նյարդային համակարգը:

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։

2. Ի՞նչ բաժիններից է կազմված նյարդային համակարգը:

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։ 

3. Ո՞ր բաժիններն են մտնում կենտրոնական նյարդային համակարգի ﬔջ:

Կենտրոնական նյարդային համակարգի մեջ են մտնում գլխուղեղը և ողնուղեղը։

4. Ներյոնների ինչպիսի՞ տեսակներ գիտեք:

Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։

5. Ի՞նչ է նյարդը:

Նյարդը իրենից ներկայացնում է ընդհանուր ճանապարհ էլեկտրոքիմիական նյարդային իմպուլսների համար, որոնք փոխանցվում է ամեն աքսոնի երկարությամբ մինչև ծայրամասային օրգաններ։

6. Որո՞նք են նյարդերի տեսակները:

Նյարդերը լինում են զգայական, շարժողական և խառը։

Leave a comment