Լաբ․ աշխ․ հավասարաչափ արագացող շարժման ուսումնասիրում

Աշխատանքի նպատակը․

1․Համոզվել,որ ուսումնասիրվող շարժումը հավասարաչափ արագացող է։

2․Կարողանալ ճանապարհի և ժամանակի օգնությամբ որոշել թեք ճոռով շարժվող գնդիկի շարժման արագացումը ։

3․Հաշվելով շարժման ճանապարհը և արագացումը կարողանալ հաշվել ժամանակը։

Աշխատանքը կատարելու համար պետք է իմանալ․

1․Հավասարաչափ շարժման հիմնական բանաձևերը․

V=at S=at2 /2 ՝ այս բանաձևից a= 2S/t2

2․ Արագացման սահմանումը և միավորը․

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։

Արագացում նշանակում են փոքր ա տառով, լատիներեն <<ակսելերատիո>> բառից է, որը նշանակում է արագացում։ Բանաձևը՝ a = v / t

Միավորների ՄՀ -ում արագացման միավորը 1 մ / վ 2 -ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ -ով։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․մետաղե ճոռ․պողպատե գնդիկ,վայրկենաչափ․մոտաղյա բաժակ,չափաժապավեն,ամրակալան։

Փորձի ընթացքը

Ամրակալանից ամրացրեցի ճոռը,որոշակի անկյան տակ։ Ճոռի հիմքին տեղավորեցի մետաղյա բաժակը։ Չափեցի ճոռի երկարությունը։ Դա կլինի այն ճանապարհը(S), որը կանցնի գնդիկը փորձի ժամանակ։ Բաց թողեցի գնդիկը ճոռի վերևի մասից և միաժամանակ աշխատեցրեցի վայրկենաչափը։ Երբ գնդիկը բախվեց արգելակին՝ (մետաղյա բաժակին) կանգնեցի վայկենաչափը և գրանցեցի շարժման ժամանակը՝ կլորացնելով վայրկյանի տասնորդական մասով։ Փորձը կրկնեցի երեք անգամ և հաշվեցի չափված ժամանակների միջին արժեքը՝t=(t1+t2+t3)/3:Հաշված ժամանակը ընդունեցի որպես գնդիկի շարժման ժամանակ։ Վերևի բանաձևով հաշվեցի արագացումը՝ a= 2S/t2։

Այժմ նույն փորձը, նույն կերպ կրկնեցի S-ի համար ընտրելով երկու ուրիշ չափեր։

Փորձ 1․

S = 1,1մ ՝ t=(t1+t2+t3)/3 = (1,2վ + 1վ + 1,2վ) / 3 = 1,1վ

t1 = 1,2վ a= 2S/t2 = 2 ․ 1,1մ / 1,12վ2 = 1,8մ/վ2

t2 = 1վ

t3 = 1,2վ

———-

a – ?

———

Փորձ 2․

S = 0, 5մ t=(t1+t2+t3)/3 = (0, 7 վ + 0, 7վ +0, 6 վ) / 3 = 2 վ ։ 3 = 0, 7 վ

t1 = 0, 7 վ a = 2S / t2 = 2 x 0, 5մ / 0, 72 վ2 = 1 մ ։ 0, 5վ2 = 2մ/վ2

t2 = 0, 7վ

t3 = 0, 6 վ

———-

a – ?

Փորձ 3

S = 0, 3 մ t=(t1+t2+t3)/3 = (0, 4 վ + 0, 5վ + 0,3վ) / 3 =

t1 = 0, 4 վ a= 2S/t2 = 2

t2 = 0, 5վ

t3 = 0,3վ

———-

a – ?

Եթե երեք դեպքերում արագացման արժեքը ստանանք մոտավորապես նույն թիվը, ուրեմն շարժումը հավասարաչափ արագացող է։

Եզրակացություն․ Փորձի արդյունքներից՝ 3 դեպքերում արագացումը ստացվեց նույն թիվը՝ 2մ/վ2։ Ես համոզվեցի, որ ճոռի վրայով գնդիկի շարժումը հավասարաչափ արագացող է, քանի որ այդ շարժման դեպքում արագացումը մնաց նույնը։

Կատարածդ փորձերից արա վերջնական եզրակացություն,գնդիկի շարժումը թեք ճոռով ———