Ռեֆլեքս և ռեֆլեքսային աղեղ

Ռեֆլեքսն օրգանիզմի պատասխան ռեակցիան է միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:

Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը ռեֆլեքսային աղեղն է։ Դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։ 

Նյարդային համակարգի գործունեությունն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով:

ասդասդասդ.jpg

Ռեֆլեքսն իրականանում է ռեֆլեքսային աղեղի միջոցով, որի կազմի մեջ մտնում են հետևյալ օղակները՝

  • Արտաքին կամ ներքին ազդակներն ընդունող ընկալիչներ,
  • Զգայական նեյրոն, որը գրգիռը հաղորդում է հաջորդ օղակին
  • Միջանկյալ նեյրոններ, որոնք առաջացնում են նյարդային կենտրոն և վերլուծում ստացված ազդակները,
  • Շարժողական նեյրոն, որն ապահովում է նյարդային պատասխան ազդակների հաղորդումը ծայրամասային օրգաններին ու հյուսվածքներին,
  • Գործարկող օրգան (մկան, գեղձ), որն իրականացնում է համապատասխան ռեֆլեքսի գործունեությունը։

Ռեֆլեքսները լինում են բարդ և պարզ:

Ըստ նեյրոնների քանակի ռեֆլեքսային աղեղները լինում են պարզ՝ երկնեյրոնային և բարդ՝ բազմանեյրոնային։ Առաջինը կազմված է զգայական նեյրոնից, որը դրդումն անմիջապես հաղորդում է շարժողական նեյրոնին։ Այդպիսի ռեֆլեքսային աղեղ ունեն ծնկային, արմնկային, աքիլեսյան ռեֆլեքսները։ Բարդ ռեֆլեքսային աղեղը պարունակում է մեկ կամ ավելի միջանկյալ (ներդիր) նեյրոններ, որոնք տեղավորված են զգայական ու շարժողական նեյրոնների միջև։ Բարդ են քայլքը, վազքը, վեգետատիվ ֆունկցիաներն իրականացնող ռեֆլեքսների աղեղները։

Ռեֆլեքսի իրականացման համար անհրաժեշտ է ռեֆլեքսային աղեղի բոլոր օղակների կազմաբանական ու ֆիզիոլոգիական ամբողջականություն։ Եթե գորտի թաթը ընկղմենք ծծմբական թթվի թույլ լուծույթի մեջ, նա թաթն արագ կհանի լուծույթից, կառաջանա պաշտպանական ռեֆլեքս։ Եթե վերջույթի մաշկը,ռեֆլեքս տեղի չի ունենա։ Հետևաբար որևէ բաղադրիչի բացակայության դեպքում ռեֆլեքս չի իրականանում։

Ռեֆլեքսային գործընթացի մեջ տարբերվում է կապի երկու տեսակ՝ ուղիղ կապ (երբ տեղեկատվությունը հասնում է ուղեղից օրգան) և հետադարձ կապ (երբ տեղեկատվությունը փոխանցվում է օրգանից դեպի ուղեղ)։ Այս երկու կապերի շնորհիվ գլխուղեղից կարող է կարգավորել հրահանգների ստույգ իրականացումը և անհրաժեշտության դեպքում ուղղում կատարել օրգանի աշխատանքի մեջ։ Այս ձևով ապահովվում է օրգանիզմի հստակ պատասխան ռեակցիան արտաքին գրգռիչին։

Leave a comment