1. Արշակն ունի 30 խոզ, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է խոզերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի Արշակը:
Պատ․՝ 90 կենդանի
2. Վիրաբը և Թորգոմը ապրում են բարձրահարկ շենքում։ Թորգոմն ապրում է Վիրաբից 12 հարկ բարձր։ Մի օր Վիրաբը իր տանից աստիճաններով բարձրացավ Թորգոմենց տուն։ 8-րդ հարկ հասնելով՝ նա անցավ ճանապարհի կեսը։ Ո՞ր հարկում է ապրում Թորգոմը։
Պատ․՝ 16
3. Իննայի գրպանում կա 13 մետաղադրամ, յուրաքանչյուրը 50 կամ 100 դրամ արժողությամբ։ 800, 600, 700, 1150, 1250 թվերից ո՞րը չի կարող լինել Իննայի գրպանի եղած մետաղադրամների արժեքների գումարը։
Պատ․՝ 600
4. Ուղղանկյուն թղթի չափերը 32×14 սմ են: Ընդամենը մեկ գծով այդ թուղթը կտրելով՝ կստանանք 1 քառակուսի և 1 ուղղանկյուն: Հետո թղթի մնացորդ ուղղանկյունը նույն ձևով շարունակում ենք կտրել այնքան ժամանակ, մինչև որ կտրելուց ստացված 2 կտորն էլ լինեն քառակուսի: Ինչի՞ է հավասար այս եղանակով ստացված ամենափոքր քառակուսու կողմի երկարությունը:
Պատ․՝ 7 սմ
5. Անին գումարեց իր ծննդյան օրվա թիվն ու ծնված ամսվա համարը և ստացավ 42։ Գտե՛ք Անիի ծննդյան օրն ու ամիսը։
Պատ․՝ 30 օր, 12 ամիս
6. Գտե՛ք այն ամենափոքր թիվը, որը 2-ի բաժանելիս տալիս է 1 մնացորդ, 3-ի բաժանելիս տալիս է 2 մնացորդ, 4-ի բաժանելիս տալիս է 3 մնացորդ, 5-ի բաժանելիս տալիս է 4 մնացորդ և 6-ի բաժանելիս տալիս է 5 մնացորդ:
Պատ․՝ 59
7. Մարիամն ու Վիկտորյան ունեին տարբեր քանակի թղթադրամներ։ Մարիամն ուներ 12 թղթադրամ, իսկ Վիկտորյան ուներ՝ 40: Ամեն շաբաթ Մարիամն ավելացնում էր 5 թղթադրամ, իսկ Վիկտորյան՝ մեկը։ Քանի՞ շաբաթից Մարիամն ու Վիկտորյան կունենան հավասար քանակի թղթադրամներ։
Պատ․՝ 7 շաբաթ
8. Մուկն ու Կատուն գտնվում են միմյանցից 200 մետր հեռավորության վրա: 10 վայրկյանում մուկը վազում է 10 մետր, իսկ կատուն՝ 8 մետր: Որքա՞ն հեռավորության վրա կարող են լինել նրանք 100 վայրկյան հետո, եթե երկուսն էլ միաժամանակ շարժվում են միևնույն ուղղությամբ: (Գտնել բոլոր հնարավոր պատասխանները):
Պատ․՝ 20 մ, 180 մ, 380 մ
9. Պապիկն ուներ պարկով ընկույզ։ Երբ նա փորձեց բոլոր ընկույզները դասավորել երեք հավասար կույտերով՝ մեկ ընկույզն ավելացավ։ Այնուհետև նա այդ նույն ընկույզները դասավորեց 4, 5, 6 հավասար կույտերով ևս և կրկին մեկ ընկույզ ավելացավ։ Քանի՞ ընկույզ կար պարկի մեջ, եթե 7 հավասար կույտերով դասավորելու դեպքում ոչ մի ընկույզ չավելացավ։ Հայտնի է, որ ընկույզները 500-ից քիչ էին։
Պատ․՝ 301
10. Կարտոֆիլն ու խնձորը միասին 320 կիլոգրամ են: Կարտոֆիլը 32 կիլոգրամով ծանր է խնձորից: Որքա՞ն է կարտոֆիլի զանգվածը:
Պատ․՝ 176