1․ Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը հպարտությամբ (հպարտություն) էր նայում որդուն (որդի): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով (ոտք) ու կարճ շալվարով (շալվար) թռչկոտում էր պարտեզում (պարտեզ), իսկ այսօր, իր բարեկազմ հասակով (հասակ), վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով (փունջ) և աչքերի (աչքեր) խելացի արտահայտությամբ (արտահայտություն) արդեն հասուն տղամարդու (տղամարդ) կերպարանք էր ստացել: Նրանք գնում էին անտառով (անտառ) ձգվող նեղ արահետով (արահետ), արևի շողերը ճյուղերի (ճյուղ) արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով (երանգ) վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով (գլուխ) ցույց տվեց բարձունքի ճեղքից (ճեղք) բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչով (կարկաչ) ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում (խոտ):
2․ Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Բաժանել, հմայել, հանգցնել, հուզվել, շողալ, մարել, դյութել, մասնատել, վրդովվել, պառակտել, ճառագայթել, շիջել, ալեկոծվել, կախարդել, փայլել։
Բաժանել – մասնատել, պառակտել
հմայել – դյութել, կախարդել
հանգցնել – մարել, շիջել
հուզվել – վրդովվել, ալեկոծվել
շողալ – ճառագայթել, փայլել
3․ Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր – ջրափոս, ջրառատ
լույս – լուսատու, լուսին
հաց – հացակեր, հացթուխ
որս – որսագող, որսորդ
երգ – երգահան, երգիչ
արյուն – արյունախում, արյունոտ
արվեստ – արվեստագետ, արվեստանոց
աստղ – աստղաթափ, աստղագետ, լուսաստղ
օգուտ – օգտատեր, օգտակար
4․ Տրված թվականներով կազմիր բաղադրյալ ածականներ:
Մեկ-մեկտեղանոց, մեկամյա
տասը – տասնամյա
երեք – եռամյա
հազար – հազարամյա
հինգ – հնգամյա
միլիոն – միլիոնավոր
երկու – երկգլխանի
հինգ հարյուր – հինգ հարյուրամյակ
երկրորդ – երկրորդական
5. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Հորթերին խառնվել են գառնուկները: (հորդ, հորթ)
Հորդ անձրևների պատճառով համերգը չեղարկվեց: (հորդ, հորթ)
Նա հաջող ելույթ ունեցավ: (հաջող, հաչող)
Հաչող շան վրա քար չեն նետում: (հաջող, հաչող)
Հայրը սրեց բոլոր կտրիչ գործիքները: (կտրիչ, կտրիճ)
Կտրիճ զինվորների արարքը հերոսական էր: (կտրիչ, կտրիճ)