1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նոր տուն կառուցելու համար նա հարթ տեղ էր փնտրում: (հարդ, հարթ)
Հնձած արտերում ամբողջ հարդը մնացել էր ձյան տակ: (հարդ, հարթ)
Այդ ախտը նա ձեռք էր բերել մանուկ հասակից: (աղտ, ախտ)
Ամբողջ աղտ լցվել էր գետը: (աղտ, ախտ)
Մի ուղտ համառում էր ու չէր քայլում: (ուղտ, ուխտ)
Մենք ուխտ ունենք կատարելու: (ուղտ, ուխտ)
2. Նախադասությունների մեջ գտի´ր բառագործածության սխալները:
Մեր մարզիկները ավետեցին մրցաշարում տարած հաղթանակի լուրը:
Մեր մարզիկները ավետեցին մրցաշարում տարած հաղթանակը։
Երկու ընկերները շարունակ վիճվում են:
Երկու ընկերները շարունակ վիճում են:
Տուն գնալուց հանդիպեց մայրիկին:
Տուն գնալիս հանդիպեց մայրիկին:
Քո համար նա բանաստեղծություն է հորինել:
Քեզ համար նա բանաստեղծություն է հորինել:
3.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
Հրակայուն
Հրահրուն
Հրկեզ
Հրավիրել
Հրեղեն
Հրշեջ
4. Տրված բառերում գտի´ր հնչյունափոխված արմատները:
Ծնունդ, գետնուղի, կրթաթոշակ, սնափառ, մամռապատ, գիտարշավ, հնձվոր, սգվոր, քննություն, լսարան, նստացույց, լրջմիտ, ուղեկալ, մրրկածեծ, շրջազգեստ, կավճաման, սուզորդ, չվերթ, իշուկ, պտուտակահան:
5. Շարքի բառերում ընդգծի´ր նախածանցներն ու վերջածանցները:
Տմարդի, թախծոտ, մայիսյան, փառք, խաբկանք, հաճելի, ժամանակ, սայլվոր, պարագլուխ, մակ երես, ածական, բուրավետ, վայրենի, վայրի, փոխարքա, որդյակ, սնունդ, կաթված, ներամփոփ, բնույթ, ստորադաս, ապարդյուն, դժկամ, նախապապ :