1. Ի՞նչ նոր երևույթներ առաջացան Եվրոպայի տնտեսության մեջ և ինչի՞ հետ էին դրանք կապված։
Նոր ժամանակների շեմին՝ XV–XVI դարերում, Եվրոպայի տնտեսական կյանքում տեղի ունեցան կարևոր փոփոխություններ։ Հին՝ ավատատիրական հասարակության ներսում սկիզբ առան նոր՝ արդյունաբերական հասարակությանը բնորոշ գործընթացներ։
2. Հիմնավորի՛ր, որ նոր ժամանակների շեմին գյուղատնտեսությունը տնտեսության առաջատար ճյուղն էր։
Արտադրության մեջ սկսեցին ավելի շատ ներդնել
նոր տեխնիկա։ Դա հատկապես ակնառու էր լեռնահանքային արդյունաբերության, մետաղագործության, նավաշինության, զինագործության և գրատպության մեջ։
3. Ներկայացրո՛ւ գյուղատնտեսության զարգացման արդյունքները։
Մարդիկ սկսեցին գյուղատնտեսական գործիքները կատարելագործել, հողը պարարտացնել և նոր մշակաբույսեր ներդնել։
4. Վերհանի՛ր գյուղատնտեսական և մանուֆակտուրային արտադրության աճին նպաստող գործոնները։
Գյուղատնտեսության զարգացումը պայմանավորված էր նաև մեծ քաղաքների թվաքանակի ավելացմամբ։ Դրանք գյուղատնտեսական մթերքների խոշոր
սպառողներն էին։ Մանուֆակտուրային արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ էին դրամական զգալի միջոցներ։
5. Համաձա՞յն ես հետևյալ դատողության հետ.
«Աշխարհագրական մեծ հայտնագործություններն ունեցել են դրական և բացասական հետևանքներ»։
ա) Փաստերով հիմնավորի՛ր քո պատասխանը։
Այո քանի որ ինչը ունի դրական կողմեր ունի նաև բացասական կողմեր։
բ) Փորձի՛ր ներկայացնել դրանք՝
1) եվրոպացիների տեսանկյունից
Եվրոպացիները հայտնագործված երկրները յուրացնելու համար դրանք դարձնում էին իրենց գաղութները։
2) գաղութացված ժողովուրդների տեսանկյունից։
Գաղութարարները ոչնչացրին տեղական բազմաթիվ քաղաքակրթություններ և բնիկ ժողովուրդների։