Ավոգադրոյի օրենքը: Նյութի գազային վիճակը:

Նյութի գազային վիճակը, ի տարբերություն նյութի հեղուկ և պինդ ագրեգատային վիճակների, բնութագրվում է մեծ սեղմելիությամբ, փոքր խտությամբ, դիֆուզիայի մեծ արագությամբ և այլն:

0911diffusion.jpg

Այդ է պատճառը, որ կան մի շարք օրենքներ և օրինաչափություններ, որոնք հատուկ են միայն նյութի գազային վիճակին:

Օրինակ՝ Բոյլ-Մարիոտի օրենքը կապ է ստեղծում գազի ճնշման և ծավալի միջև՝ հաստատուն ջերմաստիճանի պայմաններում: Ըստ այդ օրենքի միևնույն ջերմաստիճանի պայմաններում որոշակի զանգվածով գազի ծավալը հակադարձ համեմատական է գազի ճնշմանը.

V1V2=P2P1 կամ՝ PV=const:

Գեյ-Լյուսակի օրենքը կապ է ստեղծում գազի ծավալի և ջերմաստիճանի միջև՝ միևնույն ճնշման պայմաններում:

Շառլի օրենքով կապ է հաստատվում գազի ճնշման և ջերմաստիճանի միջև՝ հաստատուն ծավալի պայմաններում:

Ըստ Ավոգադրոյի օրենքի՝ միատեսակ պայմաններում (P,T) տարբեր գազերի հավասար ծավալներում պարունակվում են հավասար թվով մոլեկուլներ. եթե՝ V1=V2,ապա՝ N1=N2:

1-29-638.jpg

Ավոգադրոյի օրենքից բխում են կարևոր հետևություններ:

* Մեկ մոլ քանակով գազի ծավալը կոչվում է գազի մոլային ծավալ՝ Vm,  նորմալ պայմաններում Vm=22,4 լ/մոլ:

image003.jpg

* Գազի հարաբերական խտությունը՝ D միևնույն ծավալով երկու գազերի զանգվածների հարաբերությունն է: Առաջին գազի հարաբերական խտությունն ըստ երկրորդ գազի հավասար է նրանց մոլային զանգվածների հարաբերությանը:

Օրինակ՝ D 1/2=M1M2=1728=0,61

* Գազի խտությունը նրա մոլային զանգվածի և մոլային ծավալի հարաբերությունն է և ունի գ/լ չափողականություն:

ρ=MVm

* Գազերի խառնուրդի միջին մոլային զանգվածը որոշվում է ըստ հետևյալ բանաձևի՝

M¯¯¯¯=M1a1+M2a2+M3a3+…+Mnana1+a2+a3+…+an,

որտեղ M-երը յուրաքանչյուր գազի մոլային զանգվածն է, իսկ a-երը կարող են լինել ծավալներ, քանակներ, մոլեկուլների թվեր, ծավալային բաժիններ, մոլային բաժիններ:

* Գազերի մասնակցությամբ ռեակցիաների հավասարումներում քանակաչափական գործակիցները ցույց են տալիս նաև գազերի ծավալների հարաբերություն: Օրինակ՝

Himr8_16_1.jpg

Մենդելեև-Կլապեյրոնի հավասարումը կոչվում է գազի վիճակի հավասարում և կապ է ստեղծում տվյալ քանակով գազի ծավալի, ճնշման և ջերմաստիճանի միջև՝ PV=nRT, որտեղ R-ը գազային հաստատունն է: Այն թվապես հավասար է մոտ 8,3 Ջ/(մոլ·Կ), եթե ճնշումն արտահայտվի պասկալներով, իսկ ծավալը՝ խորանարդ մետրերով:

Leave a comment