
Ծնված օրվանից ընտանիքը, ծնողները մեր կողքին են լինում և ծնված օրվանից նրանք են լինում մեր ընկերները, հարազատները, բարեկամները և կողակիցները։ Կարող են լինել ընտանիքներ կամ մեծ կամ փոքր, բայց հիմնականում տարածված են փոքր ընտանիքները։ Ամեն ընտանիք ունի իր խնդիրները, վեճերը։ Վեճերից են օրինակ գումարի խնդիրը, վատ ապրուստը, վատ հարաբերությունները և այլն։ Վեճեր միշտ էլ լինում են և դրանից խուսափել հնարավոր չէ։ Այնպիսի ընտանիքներ չկան որ իդեալական են, կան ընտանիքներ, որ լավ հարաբերությունների մեջ են, բայց իդեալական ընտանիքներ չկան։