Դասարանում քննարկվող հարցեր
1․ Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը։
Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մեխանիկական շարժման առաջացման պատճառները:
2․Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:
Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են։
3․ Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագության փոփոխության պատճառը մարմնի վրա այլ մարմիների կողմից ազդող ուժն է:
4․ Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։
a = F / m
5․ Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Երբ նրա արագությունը գնալով բարձրանում է:
6․ Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Ֆուտբոլիստը ոտքի հարվածով կարող է շարժման մեջ դնել գնդակը, կանգնեցնել այն կամ փոխել գնդակի շարժման ուղղությունը:
7․ Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
Բանաձևեր․
F1 = – F2
F1 – առաջին մարմնի ազդեցության ուժ երկրորդի վրա
F2 – երկրորդ մարմնի ազդեցության ուժ առաջինի վրա