Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին
1. Ո՞րն է տեսողության նշանակությունը:
Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ եւ խուսափել վտանգից։
2. Որո՞նք են աչքի օժանդակ հարմարանքները:
Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից: Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:
3. Ինչպե՞ս է փոխվում բբի ﬔծությունը` կախված լուսավորությունից:
Երբ լույսը շատ է, բիբը նեղանում է, որպեսզի քիչ լույս կլանի, իսկ երբ լույսը քիչ է ապա բիբը լայնանում է որ ավելի շատ լույս կլանի:
4. Որտե՞ղ են տեղավորված տեսողական ընկալիչները:
5. Ո՞րն է սրվակիկների և ցուպիկների դերը:
Ցուպիկները ընկալում են լույսը, բայց չեն տարբերում գույնը:
Սրվակիկները տարբերում են գույները, սակայն չեն ընկալում լույսը:
6. Ի՞նչ է կարճատեսությունը, և ինչպե՞ս կարելի է կանխել այն:
Տեսողության խանգարման ավելի հաճախ հանդիպող տեսակներն են կարճատեսությունը և հեռատեսությունը: Կարճատեսության դեպքում մարդը տեսնում է միայն մոտիկ գտնվող առարկաները, քանի որ ճառագայթների հատման կետը (կիզակետ) ընկնում է ցանցաթաղանթից առաջ: Կարճատեսությունը կարող է լինել բնածին, որի դեպքում ակնագունդը ի ծնե երկարավուն է, և ձեռքբերովի, երբ ակնաբյուրեղի կորությունը մեծանում է կյանքի ընթացքում: