
Ինչ է ռենեսանսը – Հասարակական-քաղաքական և մշակութային շարժում. սկսվել է Իտալիայում XIV դարում
Բարձր Վերածննդի իտալացի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ Ռաֆայել Սանտին ծնվել է 1483թ. մարտի 28-ին գեղանկարիչ Ջովաննի Սանտիի ընտանիքում, ծննդավայրը՝ Ուրբինո, Իտալիա: Ռաֆայելի արվեստը, որը Բարձր Վերածննդի ամենափայլուն արտահայտություններից է, առավել պարզությամբ է մարմնավորել գեղեցկության ու աշխարհի կատարելության մասին հումանիստական պատկերացումները:
Ռաֆայելն աշխատում էր չափազանց արդյունավետ և անբնական շատ։ Կյանքին հրաժեշտ տալով 37 տարեկանում՝ նա թողել է մեծ քանակությամբ աշխատանքներ։ Դրանցից շատերը կարելի է տեսնել Վատիկանի պալատում, որտեղ Ռաֆայելի ֆրեսկոյով սենյակները կենտրոնական տեղ են զբաղեցնում նրա կարիերայում։ Ամենալայն ճանաչում ունեցող աշխատանքը «Աթենական դպրոցն» է։ Հռոմում իր վաղ տարիներից հետո նրա աշխատանքների մեծ մասը վերանկարվել է՝ կորցնելով որակը։ Իր կյանքի ընթացքում նա շատ ազդեցիկ էր, թեև Հռոմից դուրս հիմնականում հայտնի էր իր համատեղ էստամպներով։
Մահվանից հետո Ռաֆայելի նշանավոր մրցակցի՝ Միքելանջելոյի ազդեցությունն ավելի մեծ էր մինչև 18-19-րդ դարերը, երբ Ռաֆայելի աշխատանքների ավելի մեղմ և ներդաշնակ որակը նորից ընդունվեց իբրև բարձրագույն։ Նրա կարիերան բնական կերպով տարանջատվում է երեք շրջանի և երեք ոճի, որն առաջինը նկարագրել է Ջորջո Վազարին. վաղ տարիները Ումբրիայում, այնուհետև շուրջ չորս տարի (1504-1508) Ֆլորենցիայի գեղանկարչական ավանդույթների ուսումնասիրություն, որին հաջորդել են անհանգիստ և տրիումֆալ տասներկու տարիները Հռոմում, որտեղ աշխատել է երկու Պապերի և նրանց գործընկերների համար:

10 փաստ Ռաֆայել Սանտիի մասին
1․ Ռաֆայել Սանտին ծնվել է պալատական նկարչի ու բանաստեղծի ընտանիքում։ Նա ողջ կյանքում եղել է իշխանավորների սիրելին։ Չունենալով բարձր ծագում, Ռաֆայելը միշտ հանգիստ ու հարմարավետ է զգացել բարձրաշխարհիկ հասարակության մեջ։ 11 տարեկանում որբացել է։ Նրա որդեգիրը հետագայում ժառանագության համար` տարիներ շարունակ դատական պրոցեսների մեջ է եղել Ռաֆայելի խորթ մոր հետ։
2․ Ժամանակագիրները նշում են, որ Ռաֆայելը գեղեցիկ արտաքինով, կրթված, դատիարակված երիտասարդ էր, իր ստեղծագործությունների պես նրբագեղ շարժուձևով ։ Միշտ գեղեցիկ ու ճաշակով հագուկապով այս երիտասարդը նաև հաճելի զրուցակից էր։
3․ Իր ժամանակակիցներ պես Ռաֆայելն էլ բազմակողմանի տաղանդներ ուներ։ Նա գրում էր բանաստեղծություններ, նվագում, երգում։ Նաև ճարտարապետ էր։
4․ «Սիքստինյան Տիրամայրը» Ռաֆայելը նկարել է «սև վանականների»` բենեդիկտցիների պատվերով։ Հուլիոս II-ը պատվիրել կտավը նախատեսել էր իր դամբարանի համար։ Տիրամոր բնորդ ծառայել է Ռաֆայելի սիրուհի Ֆորնարինան, Սիքստի համար՝ ինքը՝ պապ Հուլիոսը և Սուրբ Բարբարայի համար՝ նրա զարմուհին՝ Ջուլիա Օրսինին։ Ռաֆայելն իր այս նկարը ստեղծել է հսկայական կտավի վրա միայնակ` առանց աշակերտների ու օգնականների։
5․ Վերածննդի շրջանի արվեստի տեսաբան Վազարին և Ռաֆայելի կենսագիրները վստահեցնում են, որ նկարչի գրեթե բոլոր Տիրամայրերի պատկերում նկատելի է հացթուխի աղջիկ Մարգարիտա Լուտիի դիմագծերը։ Աղջիկը հայտնի է Ֆորնարինա անվամբ։ Մի մասը նրան համարում է հաշվենկատ անբարոյական կին, մյուս մասը` ազնիվ ու անկեղծ սիրուհի, ում պատճառով Ռաֆայելը հրաժարվել է ամուսնանալ բարձրաշխարհիկ ծագմամբ մի օրիորդի հետ։ Սակայն, շատ արվեստաբաններ էլ կարծում են, որ սա ռոմանտիկական սիրո մասին առասպել է ու կանանց հետ Ռաֆայելի հարաբերությունների մասին ոչինչ հայտնի չէ։
6. Ռաֆայելի «Ֆորնարինա» նկարում պատկերված կիսամերկ բնորդուհին հետագայում դարձել է բժիշկների ակտիվ քննարկման առարկա։ Բնորդուհու կրծքի վրայի երկնագույն բծերը առիթ են դարձել բժիշկների համար` ենթադրելու, որ կինը հիվանդ է կրծքի քաղցկեղով։
7. Շրջանառվում է մի վարկած, որ Ռաֆայելը լինելով Հռոմի Պապի հովանավորությամբ ստեղծագործող նկարիչ, այնուամենայնիվ, երդվյալ աթեիստ էր։
8. 2012 թ. Սոթսբիս աճուրդում վաճառվեց Ռաֆայելի «Երիտասարդ առաքյալի գլուխը» նկարը։ Գինը նախնականից բարձրացավ երկու անգամ, կազմելով 28 միլիոն դոլար։ Սա գրաֆիկական աշխատանքի համար ռեկորդային թիվ է համարվում։
9. Ռաֆայելը մահացավ 1520 թ. ապրիլի 6-ին, Ավագ Ուրբաթին, 37 տարեկանում։ Մինչև այժմ պարզ չէ մահվան պատճառը։ 15 օր տևած հիվանդության ընթացքում, նրան այցելել են բազմաթիվ բժիշկներ, որոնցից յուրաքանչյուրն ուզում էր անպայման ինքը բուժեր հայտնի նկարչին։ 16-րդ դարում բուժման շատ տարածված եղանակ էր արյան բաց թողումը։ Բազմաթիվ անգամ կրկնելով բուժման այս մեթոդը, բժիշկները Ռաֆայելին հասցրեցին մահվան։
10. Ռաֆայելի հոգեհանգստի արարողությունն իրականացրել է Հռոմի Պապը։ Նկարչի խնդրանքով իրեն թաղել են Հռոմի Պանթեոնում։ Նրա մարմարե սարկոֆագի վրա Պիետրո Բեմբոն գրել է.
Այստեղ թաղված է հայտնի Ռաֆայելը, որի կենդանության օրոք բնությունը վախենում էր, որ նա ապրում է, իսկ մահից հետո` որ նա մահացել է։
