Բացատրել բառերը և հասկացությունները

Գաղութ – Որևէ տերության իշխանության ներքո գտնվող երկիր կամ տարածաշրջան, որը զրկված էր ինքնուրույն տնտեսական, քաղաքական, հասարակական զարգացման հնարավորությունից։

եռադաշտային համակարգ – Մշակովի հողատարածքը բաժանվում էր երեք մասի՝ գարնանացան, աշնանացան և հանգստացող։ Դրանք օգտագործում էին հերթագայությամբ, որի շնորհիվ վերականգնվում էր հողատարածքների բերքատվությունը։

ինդուլգենցիա – Մեղքերի թողության վկայագիր։

ինկվիզիցիա – Կաթոլիկ եկեղեցու դատարան. ստեղծվել էր 1215 թ., իրականացնում էր հավատաքննություն և դաժան պատիժներ սահմանում մեղավոր ճանաչվածների նկատմամբ։ Դարձել էր գործիք եկեղեցու հակառակորդներին հալածելու համար։

հեղափոխություն – Հասարակության քաղաքական, սոցիալ–տնտեսական կառուցվածքի և մշակութային կյանքի արմատական փոփոխություն։

ռենեսանս – Հասարակական–քաղաքական և մշակութային շարժում. սկսվել է Իտալիայում XIV դարում։

ուտոպիա – Իդեալական հասարակարգի ստեղծման ուսմունք: Այն սովորաբար անիրատեսական է։

հումանիստ – Մարդասեր:

ռեֆորմացիա – Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժում:

բողոքականներ – Բողոքական եկեղեցու հետևորդներ։ Նրանք ժխտում էին եկեղեցու՝ որպես Աստծո և մարդկանց միջև միջնորդի մասին ուսմունքը:

հերետիկոս – Մարդ, որը հրաժարվում է քրիստոնեական հավատքից, եկեղեցական կանոններից և ծեսերից:

ռոյալիստներ – Թագավորի կողմնակիցներ։

սահմանադրություն – Պետության հիմնական օրենք, որը սահմանում է քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, իշխանության մարմինների կառուցվածքը, գործառույթները, դատական համակարգը և այլն։

սահմանադրական միապետություն – Միապետական կառավարման համակարգ, որտեղ թագավորի իշխանությունը ժառանգական է, բայց սահմանափակված է սահմանադրությամբ։

պրեսբիտերականներ – Բողոքական եկեղեցուց ծագած կրոնական ուղղություն։

ռազմական դիկտատուրա – Քաղաքական ուժի կամ անձանց իշխանություն, որը պետության կառավարումն իրականացնում է բանակի վրա հենվելով։

Leave a comment