Դասարանում քննարկվող հարցեր․
1․ Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը։
Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մեխանիկական շարժման առաջացման պատճառները:
2․ Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը:
Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են։
3․ Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագության փոփոխության պատճառը մարմնի վրա այլ մարմիների կողմից ազդող ուժն է:
4․ Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։
5. Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը։
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:
Բանաձևեր․
F1 = – F2
F1 – առաջին մարմնի ազդեցության ուժ երկրորդի վրա
F2 – երկրորդ մարմնի ազդեցության ուժ առաջինի վրա
6․ Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս։
Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։
7․ Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը։
Մարմնի իմպուլսը նշանակում են p տառով․
p = mv
p – իմպուլս
m – զանգված
v – արագություն
8․ Ի՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում
Միավորների ՄՀ-ում զանգվածի միավորը 1կգ է, իսկ արագության միավորը 1մ/վ, ուստի իմպուլսի միավորը կլինի 1կգ . մ/վ-ը, որը հավասար է 1կգ զանգվածով մարմնի իմպուլսին, երբ այն շարժվում է 1մ/վ արագությամբ։
9․ Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ:
Մարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել։
10. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը
Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։
11. Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ:
Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝ որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն։