Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը․ Պարապմունք 23

Շրջանագիծն ու ուղիղը կարող են հատվել, կամ՝ ոչ: Հատվելիս նրանք կարող են ունենալ մեկ կամ երկու ընդհանուր կետեր: 

1. Եթե շրջանագծի կենտրոնի հեռավորությունն ուղղից մեծ է շրջանագծի շառավղից, ապա շրջանագիծն ու ուղիղը ընդհանուր կետեր չունեն:

Taisnes_nov2.png

d>r դեպքում ուղիղը և շրջանագիծը ընդհանուր կետ չունեն:

2. Եթե շրջանագծի կենտրոնի հեռավորությունն ուղղից փոքր է շրջանագծի շառավղից, ապա շրջանագիծն ու ուղիղն ունեն երկու ընդհանուր կետեր:

Taisnes_nov.png

d<r այս դեպքում ուղիղն ու շրջանագիծը ունեն երկու ընդհանուր կետեր: Այդ դեպքում ուղիղն անվանում են շրջանագծի հատող:

Եթե ուղիղը շրջանագծի հետ ունի երկու ընդհանուր կետեր, ապա այն կոչվում է շրջանագծի հատող:

3. Եթե շրջանագծի կենտրոնի հեռավորությունն ուղղից հավասար է շրջանագծի շառավղին, ապա շրջանագիծն ու ուղիղն ունեն մեկ ընդհանուր կետ:

d=r դեպքում ուղիղը և շրջանագիծը ունեն մեկ ընդհանուր կետ:

Եթե ուղիղը շրջանագծի հետ ունի մեկ ընդհանուր կետ, ապա այն կոչվում է շրջանագծի շոշափող:

Հարցեր և առաջադրանքներ։

Ճիշտ են արդյո՞ք հետևյալ պնդումները:

1. Եթե ուղիղը շրջանագծի շոշափողն է, ապա այն ունի շրջանագծի հետ երկու ընդհանուր կետ:

Սխալ է

2. Եթե ուղիղը շրջանագծի հետ ունի ընդհանուր կետ, ապա այն հանդիսանում է շրջանագծի հատող:

Սխալ է

3. Ուղիղն ու շրջանագիծը կարող են ունենալ միայն երկու ընդհանուր կետ:

Ճիշտ է

4. Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծին հատող:

Եթե ուղիղը շրջանագծի հետ ունի երկու ընդհանուր կետեր, ապա այն կոչվում է շրջանագծի հատող:

5. Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծի շոշափող: 

Եթե ուղիղը շրջանագծի հետ ունի մեկ ընդհանուր կետ, ապա այն կոչվում է շրջանագծի շոշափող:

6. Ո՞ր կետն է կոչվում շրջանագծի և ուղղի շոշափման կետ:

Շրջանագծի և ուղղի շոշափման կետը այն կետն է, որտեղ ուղղին շոշափում է շրջանագիծը:

7. Դիցուք՝ d-ն r շառավղով շրջանագծի կենտրոնի հեռավորությունն է p ուղղից: Ինչպե՞ս են միմյանց նկատմամբ դասավորված շրջանագիծը և p ուղիղը, եթե՝

ա) r=18 սմ, d=13 սմ

p-ը հատում է շրջանագիծը երկու կետով

բ) r=6 սմ, d=5,6 սմ

p-ը հատում է շրջանագիծը երկու կետով

գ) r=7,2 սմ, d=3,7 դմ,

p-ը չի հատում և չի շոշափում շրջանագիծը

դ) r=9 սմ, d=1,3 դմ,

p-ը չի հատում և չի շոշափում շրջանագիծը

ե) r=6 սմ, d=60 մմ:

p-ը շոշափում է շրջանագիծը մեկ կետով

8. ABC եռանկյան մեջ AB=10սմ, ∠C=900, ∠B=300: Պահանջվում է տանել A կենտրոնով շրջանագիծ: Ինչպիսի՞ն պետք է լինի այդ շրջանագծի շառավիղը, որպեսզի BC ուղիղը՝

ա) շոշափի շրջանագիծը

Շրջանի շառավիղը պետք է լինի 5 սմ, որպեսզի BCBCBC-ը շոշափի այն։

բ) շրջանագծի հետ չունենա ընդհանուր կետ

Շրջանի շառավիղը պետք է լինի ավելի փոքր, քան 5 սմ, որպեսզի BCBCBC-ը չի շոշափի այն։

գ) շրջանագծի հետ ունենա ընդհանուր կետեր

Շրջանի շառավիղը պետք է հավասար լինի 5 սմ, որպեսզի BCBCBC-ը ունենա մեկ ընդհանուր կետ։

Leave a comment