
Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է երեք կայուն իզոտոպների ձևով` 016(99,8%), 017և0:18
Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը 8 է, միջուկի լիցքը՝ +8:
Թթվածնի ատոմում առկա 8 էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6: 6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:
Թթվածինը միացություններում երկվալենտ է:

Թթվածնի ատոմի կառուցվածքը
Թթվածին պարզ նյութի բնութագիրը`
Թթվածինն ազատ վիճակում առաջացնում է երկու պարզ նյութ` երկթթվածին կամ պարզապես թթվածին՝ Օ2, և եռթթվածին կամ օզոն՝ Օ3:


Թթվածնի մոլեկուլի մոդել Օզոնի մոլեկուլի մոդել
Թթվածին պարզ նյութի մոլեկուլի գրաֆիկական բանաձևն է՝ O=O: Մոլեկուլում կապն ատոմների միջև կրկնակի է, կովալենտային ոչ բևեռային:
Հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ Mr (Օ2) =32
Մոլային զանգվածը՝ M(Օ2) =32 գ/մոլ:
Մոլային ծավալը նորմալ պայմաններում՝ Vm=22,4 լ/մոլ է:
Թթվածին պարզ նյութը կազմում է օդի 1/5 մասը կամ ծավալի 21 տոկոսը: Օդի թթվածինը հիմնականում ծախսվում է նյութերի այրման, օքսիդացման, օրգանական նյութերի նեխման և կենդանի օրգանիզմների շնչառության վրա: Սակայն, ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզով:
Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին
- Թթվածնի ատոմում քանի՞ էլեկտրոնն է առկա:
Թթվածնի ատոմում առկա 8 էլեկտրոններ
- Որքա՞ն է թթվածին տարրի մոլային զանգվածը:
M(Օ2) =32 գ/մոլ
- Որքա՞ն է թթվածին տարրի մոլային ծավալը:
Vm=22,4 լ/մոլ է:
- Որքա՞ն է թթվածին տարրի պարաբերական մոլեկուլային զանգվածը:
16