Վիլյամ Սարոյան․ Բան ունեմ ասելու

Վիլյամ Սարոյան «Բան ունեմ ասելու»

Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ 16 սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել: Հիմա դառնամ ձեզ, երեխանե´ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի պայծառ չեն, քան ձեր սեփական լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք ես սիրում եմ քեզ: Չկան ավելի
անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր
իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները,
որ հիշում եքավելի լավն էին. ավելի լավ տալը, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն
ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր էհրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ կստանաք: Սպասե´ք, երեխանե´ր: Արդեն գիտեք, որ մնացածիս պես դուք էլ մեծանալու և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տար և ստանար ու գուցե մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել էդ լավ բաները, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը շատ մեծ գործ ունի անելու ավելի շատ, քան ինքը` Ձմեռ պապը:
Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե´ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել,
դուք պետք է սկսեք էդ մեծ գործն էսօրվանից:

Leave a comment