
Հովանոցի արտաքին կողմի վրա գրված է KANGAROO բառը, ինչպես ցույց է տրված նկարում: Ներքևում բերված նկարներից մեկում նույնպես ցույց է տրված այդ նույն հովանոցը: Ո՞րն է այն:

D
Խնդիր 2
Եթե 8 խնձորների քաշը հավասար է 5 նարնջի քաշին, իսկ 3 նարինջների քաշը հավասար է 6 խնձորների քաշին, որ՞ն է ավելի ծանր, խնձորը, թե՞ նարինջը:
Նարինջը
Խնդիր 3

Չորս միանման ուղղանկյուն դրել են կողք կողքի այնպես, որ ստացվել է մեկ մեծ ուղղանկյուն, ինչպես ցույց է տրված նկարում: Մեծ ուղղանկյան կարճ կողմի երկարությունը 10 սմ է: Որքա՞ն է մեծ ուղղանկյան երկար կողմի երկարությունը:
20
Խնդիր 4

Նկարում պատկերված է հնգանկյուն: Սուրենը գծում է հինգ շրջանագիծ, որոնց կենտրոնները գտնվում են A, B, C, D ու E կետերում այնպես, որ երկու շրջանագծեր, որոնց կենտրոնները գտնվում են հնգանկյան միևնույն կողմի ծայրակետերում, շոշափում են միմյանց: Հնգանկյան կողմերի երկարությունները բերված են նկարում: Կետերից ո՞րն է Սուրենի գծած ամենամեծ շրջանագծի կենտրոնը:

Պատ․՝ C