Հենաշարժիչ համակարգ

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1. Որո՞նք են կմախքի բաժինները:

Մարդու կմախքում տարբերում են գլխի, իրանի, ստորին և վերին վերջույթների բաժիններ:

2. Ի՞նչ բաժիններից է կազմված իրանի կմախքը:

Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։

3. Ի՞նչ ոսկրերից է կազմված կրծքա վանդակը:

Կրծքային ողերը, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։

4. Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի մարդու կմախքը` կապված ուղղաձիգ քայլվածքի հետ:

Ուղղաձիգ քայլվածքի հետ կապված՝ մարդու ստորին ազատ վերջույթների ոսկրերը ավելի զանգվածային են, քանի որ իրենց վրա են կրում մարմնի ամբողջ ծանրությունը։

5. Ի՞նչ դեր են կատարում ողնաշարիկորությունները:

Ողնաշարն ունի 4 կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Նորածնի ողնաշարը գրեթե ուղիղ է։ Կորություններն առաջանում են, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, կանգնել և քայլել։ Ողնաշարի ֆիզիոլոգիական այս կորությունները մեծացնում են նրա ճկունությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։

Leave a comment