1. Ամանորյա բարեմաղթանքներ գրիր․․․
Ուզում եմ մաղթել բոլորին երջանկություն, առողջություն և անսահման ուրախություն։ Թող այս տարի լինի լի սիրով և հաջողություններով։
2. Պատմի՜ր քո սիրած ամանորյա ֆիլմի մասին։
Իմ սիրած ամանորյա ֆիլմը դա տանը մենակն է։
Ֆիլմը պատմում է փոքրիկ Քևինի մասին, ով մենակ է մնում իր ընտանիքի հետ, երբ նրանք գնում են Ամանորյա արձակուրդների։ Քևինը սկզբում ուրախ է, որ կարող է ազատ ու մենակ լինել, բայց շուտով հասկանում է, որ իր տունը վտանգի տակ է, քանի որ երկու գողեր փորձում են ներխուժել։
3. Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր (կպահանջվի) աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ (կլինի):
Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է (որոշեց) իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:
Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ: Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից: Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր: Ի՞նչ կտաս (կտաիր), որ քեզ մի իսկական շուն նվիրեի: Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ: Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ։
4. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:
ա) Երբ
Գետը զայրանում է, երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
բ) թե չէ
Գետը զայրանում է թե չէ, կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
գ) որ
Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի: