1. Որո՞նք էին ամերիկյան մայրցամաքում առաջին անգլիական գաղութները։Որո՞նք էին ամերիկյան մայրցամաքում առաջին անգլիական գաղութները։
XVII դ. սկզբներին Անգլիայից եկած գաղութարարները ներկայիս ԱՄՆ արևելյան ծովեզերքին հիմնեցին առաջին գաղութները: Դրանցից էր Վիրջինիան: 1620 թ. աղանդավոր պուրիտանները հիմնեցին Նոր Պլիմուտ ավանը:
2․ Ովքե՞ր էին «ուխտավոր հայրերը», և ի՞նչ էին նրանք որոշել։
Դեռ մայրցամաք չհասած՝ ապագա վերաբնակիչները, որոնք հայտնի են «ուխտավոր հայրեր» անվանումով, երդվեցին հիմնել նոր հասարակություն և ապրել արդար օրենքներով:
3․ Ինչպիսի՞ անվանում ստացան առաջին գաղութները։
Գաղութների տարածքը կոչվեց Նոր Անգլիա, որը դարձավ ամերիկյան ազգային գիտակցության առաջացման օրրանը:
4․ Քանի՞ գաղութ ստեղծվեց, և որքա՞ն էր դրանց բնակչության թիվը։
Արդեն XVIII դարի կեսերին ձևավորվել էին 13 գաղութներ շուրջ 1 մլն 760 հազար բնակչության։
5․ Ովքե՞ր էին աշխատում պլանտացիաներում։
1619 թ. սկսած Աֆրիկայից այստեղ էին բերում սևամորթ ստրուկների, որոնք աշխատում էին պլանտացիաներում։
6. Ինչպե՞ս էր վերաբերվում Անգլիան իր ամերիկյան գաղութների հետ։
Գաղութները զգալի ինքնավարություն ունեին, կարող էին առանց անգլիական իշխանությունների թույլտվության առևտրական կապեր հաստատել այլ պետությունների հետ։
7. Ի՞նչ որոշվեց գաղութների ներկայացուցիչների կոնգրեսում և ինչպե՞ս արձագանքեց դրան Անգլիան։
Թեև գաղութներում գործում էին անգլիական օրենքները և նրանք առաջնորդվում էին թագավորական հրովարտակներով, սակայն Անգլիան փորձում էր մեծացնել իր ազդեցությունը գաղութների վրա, մտցնել նոր հարկեր։
8. Ո՞վ էր Ջ. Վաշինգտոնը։
Նշանավոր քաղաքական գործիչ, ԱՄՆ հիմնադիր հայրերից (1732-1799 թթ.)։ Ընտրվել է ԱՄՆ առաջին նախագահ 1789 թ.։