Ամփոփ հարցեր

1. Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա. Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլը սկսվում է XVII դարից և հասնում XIX դարի կեսերի։ Այս շրջափուլում

բ. Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլը սկսվում է XIX դարի կեսերից և ընթանում մինչև XX դարի սկիզբը։ Այդ շրջափուլը շարունակությունն է առաջին շրջափուլի, բայց բնութագրվում է ավելի զարգացած տեխնոլոգիաներով, զանգվածային արտադրությամբ, խոշոր արդյունաբերական կենտրոններով և գլոբալ տնտեսական փոփոխություններով։

գ. Հասարակական -քաղաքական գործընթացները

Արդյունաբերական հասարակության տարբեր շրջափուլերի հասարակական-քաղաքական գործընթացները անընդհատ փոխվում են, քանի որ սոցիալական, տնտեսական և քաղաքական համակարգերը փոխկապակցված են։ Այսպես, առաջին, երկրորդ և երրորդ շրջափուլերում փոփոխություններ տեղի ունեցան ոչ միայն արդյունաբերական բնագավառում, այլև քաղաքական կառույցներում, հասարակության դասակարգում և աշխատավորների իրավունքների պաշտպանությունում։

2. Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

«Ժողովուրդ» և «ազգ» հասկացությունները հստակ տարբերում են սոցիալական և մշակութային առանձնահատկությունները, սակայն դրանց սահմանները հաճախ կարող են համարվել մոտեցումներով տարբեր։

3. Սահմանել ինչ է նշանակում «հեղաշրջում»՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

«Հեղաշրջում» հասկացությունը վերաբերում է քաղաքական համակարգի կամ իշխանության արագ և գործնական փոփոխությանը, որն իրականացվում է ընդհատակյա կամ պլանավորված գործողություններով, հաճախ առանց կամ հակառակ գործող պետական օրենքների։ Հեղաշրջումը կարող է լինել խաղաղ կամ բռնի, այն կարող է տեղի ունենալ կամ խոշոր հասարակական շարժումների, կամ զինված ապստամբության, երբեմն նաև արտաքին ուժերի միջամտության արդյունքում։ Այն հաճախ փոփոխություններ է մտցնում կառավարության կամ պետության կառավարման ձևերի մեջ։

Հեղաշրջում, դեմոկրատիա, սոցիալիզմ, կապիտալիզմ, ավտորիտարիզմ, ֆաշիզմ, իրատորություն, ապստամբություն, իշխանափոխություն, ազատություն։

4. Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

Դրական կողմերը՝

5. Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

6. Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

Leave a comment