Առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ Պարապմունք 28

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում։

1․ Գրել զուգահեռագծի սահմանումը։ GEOGEBRA ծրագրով գծել այդ պատկերը։

Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:

2․ Գրել սեղանի սահմանումը։ GEOGEBRA ծրագրով գծել այդ պատկերը։

Սեղան է կոչվում այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը զուգահեռ չեն:

3․ Գրել շեղանկյան սահմանումը։ GEOGEBRA ծրագրով գծել այդ պատկերը։

Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:

4․ Գրել ուղղանկյան սահմանումը։ GEOGEBRA ծրագրով գծել այդ պատկերը։

Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյունները ուղիղ են:

5․ Գրել քառակուսու սահմանումը։ GEOGEBRA ծրագրով գծել այդ պատկերը։

kvadrāts.JPG

Քառակուսի է կոչվում այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են:

6․ Գրել ուղղանկյունանիստի կողերի, նիստերի և գագաթների քանակը։ GEOGEBRA ծրագրով գծել այդ պատկերը։

Ուղղանկյունանիստը ունի 12 կող, 6 նիստեր և 8 գագաթ։

7․ Գրել պրիզմայի կողերի, նիստերի և գագաթների քանակը ։ GEOGEBRA ծրագրով գծել այդ պատկերը։

Պրիզմա - Վիքիպեդիա

Կողերը՝ 3n, նիստեր՝ n + 2, գագաթներ՝ 2n։

8․ Գրել բուրգի կողերի, նիստերի և գագաթների քանակը։ GEOGEBRA ծրագրով գծել այդ պատկերը։

Կողեր՝ 2n, նիստեր՝ n + 1, գագաթները՝ n + 1։

Leave a comment