Մաթեմատիկայի դեկտեմբերյան ֆլեշմոբ

1. Գրատախտակին գրված է հետևյալ պայմանին բավարարող ամենափոքր բնական թիվը։ Եթե նրա որոշ թվանշանների միջև տեղադրենք բազմապատկման նշան (առնվազն մեկը), ստացված արտահայտության արժեքը կլինի 200: Ո՞ր թիվն է գրված գրատախտակին:

Պատ․՝ 225

2. Մոր և որդու ծննդյան ամիսը և օրը համընկնում են։ Երկու տարի առաջ՝ իրենց ծննդյան օրը, մայրը որդուց 5 անգամ մեծ էր։ Չորս տարի հետո որդին երեք անգամ փոքր կլինի մորից։ Քանի՞ տարեկան է որդին հիմա։

Պատ․՝ 8 տարեկան

3․ Գտնել ամենափոքր քառանիշ թիվը, որը 225 անգամ մեծ է իր թվանշանների գումարից:

Պատ․՝ 1125

4․ Դիման և Արթուրը մասնակցել են վազքի մրցույթի։ Դիման վազում էր երրորդը, Դիմայի և Արթուրի միջև վազում էին ևս 4 հոգի։ Արթուրից առաջ և հետո ավարտեցին հավասար քանակով մասնակիցներ, իսկ երկուսը դուրս մնացին մրցավազքից: Քանի՞ հոգի սկսեց մրցավազքը:

Պատ․՝ 14 հոգի

5․ Արամը գրատախտակին գրում էր հաջորդական բնական թվերը՝ սկսած 1-ից։ Նա պետք է դադարեցներ թիվ գրելը, երբ գրված թվերի մեջ լիներ 6-ի բաժանվող ութ հատ թիվ, և 7-ի բաժանվող 6 հատ թիվ։ Ո՞րը կլինի վերջին գրված թիվը:

Պատ․՝ 48

6․ Ինն ընկեր գնացին պիցցա ուտելու։ Բոլոր ընկերները կերան հավասար քանակի կտորներ։ Վաճառքում կային վեց կտորանոց և ութ կտորանոց պիցցաներ։ Գնեցին հինգ պիցցա։ Քանի՞ կտոր կերավ ընկերներից յուրաքանչյուրը:

Պատ․՝ յուրաքանչյուրը կերավ 4 կտոր

7․ Արամը գումարեց իրար հաջորդող  3  բնական թիվ։ Ստացված գումարը 100* տեսքի քառանիշ թիվ է։  Գտեք  *-ի փոխարեն գրված թվանշանը։

Պատ․՝ * – 3

8. Հակոբը նամակներ է բաժանում Մաշտոցի պողոտայում: Նա պետք է բաժանի նամակները բոլոր կենտ թվով տներին: Առաջին տան համարը 15 է, վերջինինը` 53: Քանի՞ տուն պետք է այցելի Հակոբը:

Պատ․՝ 20 տուն

9. Վազքուղու ամբողջ երկարությամբ իրարից հավասար հեռավորության վրա տեղադրված են 16 դրոշակ։ Վազորդը, սկսելով առաջին դրոշակի մոտից, 6-րդ դրոշակի մոտ հասնում է 6 վրկ հետո։ Նույն արագությամբ շարունակելու դեպքում նա քանի՞ վայրկյանում կանցնի ամբողջ վազքուղին։    

Պատ․՝ վազորդը ամբողջ վազքուղին կանցնի 18 վայրկյանում

10. 382, 190, 94, 46, ․․․, ․․․, թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտնել 46-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը:

Պատ․՝ 46-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը կլինի 32

Leave a comment