

Ձմեռային ճամբարի ընթացքում մասնակցել ենք մարզական ստուգատեսին, դեպի Իրինա Ռոդրինայի անվան գեղասահքի դպրոց։ Օրը անցավ հիանալի և շատ ուրախ։
Այսօր մենք գնացել էինք Սունդուկյանի անվան թատրոն, որպեսզի դիտենք <<Մոխրոտը>> թատրոնը։ Թատրոնը բավական հետաքրքիր անցավ։ Այսպիսով ավարտվեց մեր ճամփորդությանը, դե իսկ հետո էլ վերադարձանք դպրոց, որից հետո ավարտեցինք օրը։
Մեզ մոտ այսօր Լիբանանյան խոհանոցի օր էր, այսօր մենք պատրաստեցինք Մղլի, Կաստր, Զարթար, բիբարով հաց։ Շատ հավես անցավ, դե իսկ վերջում էլ արեցինք քննարկում։ Դե իսկ այսքանով ավարտվեց մեր օրը։
Այսօր հունվարյան ճանբարի երկրորդ օրն է, այսօր էլ սկսեցինք օրը քննարկումով և նախագծերով։ Այսօր ունեցանք 12-րդ դասարանցիների անգլերեն քննարկումներ՝ տարբեր քննարկումներով
Այսօր հունվարի 7-ն է՝ Հունվարյան ճամբարի առաջին օրը։ Այսօր մենք քննարկել ենք մեր հետագա անելիքները և նախագծերը։ Այսօր մենք գնացինք ինժիներատեխնիկական-ռոբոտաշինական ակումբ և այնտեղ ուսումնասիրեցինք այնտեղի ռոբոտները՝ այդ ռոբոտները պատրաստվել էին երեխաների կողմից։ Եվ իսկ վերջում էլ ամփոփեցինք օրը։