Նախագիծ․ Թուրքիա

Թուրքիայի դրոշ
Թուրքիայի զինանշանը

Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը։ Ստամբուլը խոշորագույն քաղաքը լինելուց բացի հանդիսանում է նաև երկրի մշակութային և առևտրային գլխավոր կենտրոնը։

Թուրքիայի բնակչությունը

Թուրքիայի բնակչության թվաքանակով Եվրոպայի ամենամեծ քաղաքն է։ Թուրքիան բազմազգ պետություն է։ Երկրում բնակվում է մոտ 77 միլիոն մարդ, որը կազմում է երկրի բնակչության 70 %-ը։ Թուրքիայում ապրում են նաև այլ ազգեր, որոնցից են՝ քրդերը, արաբները, ալբանացիները, ադրբեջանցիները, թուրքմենները, հայերը և այլ։

Թուրքիայի կրոնը

Թուրքիայի բնակչության մեծ մասը մուսուլման է, երկրորդ տեղում է Ագնոստիցիզմը, իսկ երրորդ տեղում աթեիզմը։ Թուրքիայում կրոնը օրենքով տարանջատված է պետությունից և կրոնի ազատ դավանանքը երաշխավորվում է երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Երկրի բնակչության մեծ մասը Սուննի իսլամի հետևորդներ են։ Թուրքիայում գործում են մեծ քանակությամբ մզկիթներ, մոտ 78 000։

Թուրքիայի դրոշը

Թուրքիայի դրոշի ներկայիս տեսքը ուղղակիորեն վերցվել է Օսմանյան դրոշից, որն իր վերջնական տեսքը ստացել է 1844 թվականին։

Թուրքիայի այժմյան դրոշը որոշ փոփոխություններով (ներկայիս դրոշի վրայի աստղը և լուսինն ավելի բարակ են և ավելի փոքր չափեր ունեն) կրկնում է 1844 թվականին Թանզիմաթի բարեփոխումների ժամանակ հաստատված Օսմանյան կայսրության դրոշը, իսկ Թուրքիայի Հանրապետության պետական դրոշի կարգավիճակ է ստացել 1936 թվականին՝ Աթաթուրքի մահվանից 2 տարի առաջ։ Թուրքական դրոշի ծագման վերաբերյալ բազմաթիվ տարբերակներ կան։

Թուրքիայի տեսարժան վայրերը

Ուլուդագ ազգային պարկ

Գտնվում է հարավում Բուրսա նահանգ, Ուլուդաղ ազգային պարկը Թուրքիայի ամենասիրված ձմեռային վայրն է

Մունզուր ազգային պարկ

Գտնվում է Արևելյան Անատոլիայում, Մունզուր ազգային պարկը Թուրքիայի ամենաբազմազան ազգային պարկերից է։

Յոթ լճեր

Թուրքիայի Բոլու նահանգում գտնվող Յոթ լճերի ազգային պարկը լայնորեն հայտնի է այգու ներսում սողանքների պատճառով գոյացած յոթ լճերով։ Այս գեղատեսիլ վայրը գտնվում է Թուրքիայի Յեդիգոլլեր ազգային պարկի տարածքում և մեծ մասամբ հայտնի է տարածաշրջանի իր բուսականությամբ և վայրի բնությամբ: 

Յալովա քաղաք

Ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի կառուցած առանձնատներից մեկը Յալովա Աթաթուրքի առանձնատունը տարածաշրջանի հին ոճի ճարտարապետություններից է, առանձնատունը վերածվում է պատմական տուն թանգարանի։

Leave a comment