Սրտի կառուցվածք

Հարգելի՛ սովորողներ, ներկայացնում եմ այս շաբաթվա աշխատանքները, որը քննարկելու և իրականացնելու ենք դասարանում․

  • Օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրամասեր
  • Հյուսվածքային հեղուկ, ավիշ
  • Դասագիրք-էջ՝ 85-87
  • Սրտի կառուցվածք
  • Դասը սովորել պատմել

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին- դասարանական աշխատանք։

1. Ի՞նչ է օրգանիզﬕ ներքին ﬕջավայրը, և ի՞նչ նշանակություն ունի այն:

Արյունը, ավիշը և հյուսվածքային հեղուկը կազմում են օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։

2. Ինչպե՞ս է ձևավորվում հյուսվածքային հեղուկը:

Հյուսվածքներում արյան մազանոթների պատերից արյան պլազմայի մի մասը սննդանյութերի հետ անցնում է միջբջջային տարածություն և ձևավորվում է հյուսվածքային հեղուկը:

3. Ի՞նչ է ավիշը և ի՞նչ դեր է կատարում:

Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր լուծված վիճակում թափանցում են ավշային անոթներ, որից հետո այդ հեղուկը կոչվում է ավիշ: Դրա շնորհիվ հյուսվածքային հեղուկի հավելյալ քանակը լցվում է ավշային անոթներ, որոնցով վերադառնում է արյունատար համակարգ, իսկ հյուսվածքային հեղուկը պահպանում է իր հարաբերական կայուն բաղադրությունը միջբջջային տարածությունում, ինչը չափազանց կարևոր է բջիջների բնականոն կենսագործունեության համար:

4. Ո՞րն է կոչվում հոﬔոստազ:

Օրգանիզմի ներքին միջավայրի կայուն վիճակը կոչվում է հոմեոստազ: Այն կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով:

5. Ի՞նչ նշանակություն ունի ներքին ﬕջավայրի կայունությունը:

Այն կարգավորվում է նյարդային և ներզատական համակարգերի միջոցով:

Leave a comment