Օլիմպիադայի խնդիրներ

1. Հաշվել 2-ից փոքր 5 հայտարարով բոլոր անկանոն կոտորակների գումարը։

1) 7 2) 6 3) 9 4) 5

2. Հոր հասակը,որը երեք որդիների հասակների գումարն է, ավագ որդու հասակից մեծ է 80
սմ-ով, միջնեկից 120 սմ-ով, փոքրից 140 սմ-ով։ Գտնել հոր հասակի թվանշանների
գումարը։

1) 6 2) 7 3) 8 4) 9

3. 10 եռանկյուններ և քառանկյուններ, որոնցից ցանկացած երկուսը ընդհանուր կետ
չունեն, միասին ունեն 33 կողմ։ Դրանցից քանի՞սն են քառանկյուններ։

1) 7 2) 10 3) 3 4) 2

4. Գտնել 2024-ի բաժանարարների քանակը։

1) 4 2) 8 3) 6 4) 16

    Leave a comment