Օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրամասեր

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք այս թեման․

  • Օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրամասեր
  • Հյուսվածքային հեղուկ, ավիշ
  • Դսագիրք-էջ՝ 85-87
  • Սրտի կառուցվածք
  • Դասը սովորել պատմել

Պատասխանել հետևյալ հարցերին․

1. Ներկայացնել սրտի կառուցվածքը

    Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:

    2. Ներկայացնել արյան շրջանառության մեծ և փոքր շրջանը։

    Արյան ուղին, որը սկսվում է ձախ փորոքից և ավարտվում աջ նախասրտում կոչվում է արյան շրջանառության մեծ շրջան:

    Արյան ուղին, որը սկսվում է աջ փորոքից և ավարտվում ձախ նախասրտում կոչվում է արյան շրջանառության փոքր շրջան:

    3. Ի՞նչ է իրենից ներկայացնում հյուսվածքային հեղուկը և ավիշը։

    Հյուսվածքային հեղուկը ձևավորվում է, երբ հյուսվածքներում արյան մազանոթների պատերից արյան պլազմայի մի մասը սննդաթյութերի հետ անցնում է միջբջջային տարածություն։

    Հյուսվածքային հեղուկից որոշ նյութեր լուծված վիճակում թափանցում են ավշային անոթներ, որից հետո այդ հեղուկը կոչվում է ավիշ:

      Leave a comment