- Նոր ժամանակների շեմին տեղի ունեցան իրադարձություններ և ընթացան
երևույթներ, որոնք արմատապես փոխեցին մարդկային քաղաքակրթությունը։ Դրանցից էին Աշխարհագրական մեծ հայտնագործությունները։
- Ներկայացրե՛ք Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալները։ Թվարկե՛ք նշանավոր ծովագնացների և նրանց հայտնագործությունները: Ի՞նչ
հետևանքներ ունեցան Աշխարհագրական մեծ հայտնագործությունները:
Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալներն են՝ տեխնիկական առաջընթացը, նոր առևտրային ճանապարհների որոնումը, գիտական հետաքրքրությունը։
Նշանավոր ծովագնացներ՝ Քրիստոֆեր Կոլումբոս ով բացահայտել է Ամերիկան, Ֆերնանդո Մագելան ով շրջանցել աշխարհը է, Վասկո դա Գամա ով ուղի է բացել դեպի Հնդկաստան։
Հետևանքներց են՝ համաշխարհային առևտրի ընդլայնումը, կուլտուրական փոխանակումը, տնտեսական և սոցիալական փոփոխությունները։
- Վաղ միջնադարում անտիկ հունահռոմեական մշակույթը հիմնականում մոռացության էր մատնվել: Սակայն XIV դ. սկսած՝ փորձեր էին արվում վերականգնելու և օգտագործելու այն: Այսպես սկսվեց Վերածննդի դարաշրջանը:
- Ի՞նչ է Վերածնունդը: Փորձե՛ք պարզաբանել դրա նախադրյալները: Թվարկե՛ք Վերածննդի հայտնի ներկայացուցիչների: Վերհանե՛ք Վերածննդի նշանակությունը:
Վերածնունդը 14-17-րդ դարերի մշակութային շարժում է, որը հենվում է մարդու անհատի և խելքի զարգացման վրա։
Նախադրյալներից են՝ Միջնադարի ավարտը, գիտական առաջընթացը, մարդակենտրոն աշխարհայացքը։
Հայտնի ներկայացուցիչներից են՝ Լեոնարդո դա Վինչի, Միկելանջելո։
Նշանակությունը՝ գիտության, արվեստի զարգացում, մարդու արժեքների բարձրացում։
- Եվրոպայում տեղի ունեցած հասարակական տեղաշարժերը պահանջում էին
փոփոխություններ կատարել նաև քրիստոնեական եկեղեցու ներսում: Պապականությունը, ընդհակառակը, խստացրեց հալածանքները փոփոխությունների կողմնակիցների նկատմամբ: Սակայն դա արդյունք չտվեց: Սկսվեց Ռեֆորմացիայի դարաշրջանը:
- Ի՞նչ է Ռեֆորմացիան, նշե՛ք հայտնի գործիչների։ Ո՞ւմ էին անվանում «Ժնևի պապ»:
Ի՞նչ է Հակառեֆորմացիան: Ե՞րբ է հրատարակվել «Արգելված գրքերի» առաջին ցուցակը: Ի՞նչ արդյունքներ տվեց Ռեֆորմացիան:
Ռեֆորմացիան 16-րդ դարի շարժում էր, որը նպատակ ուներ բարեփոխել կաթոլիկ եկեղեցին։
Հայտնի գործիչներից են Մարտին Լյութերը, Ջոն Քալվինը։
«Ժնևի պապ» անվանումը տրվել է Ջոն Քալվինին։
Հակառեֆորմացիան՝ կաթոլիկ եկեղեցու պատասխանը Ռեֆորմացիային։
«Արգելված գրքերի» ցուցակը հրատարակվել է 1559-ին։
Արդյունքներ՝ կաթոլիկությունը, կրոնական կոնֆլիկտները, եկեղեցական բարեփոխումները։
- Վերածնունդը, Ռեֆորմացիան, Աշխարհագրական մեծ հայտնագործությունները,
նոր գիտության ձևավորումը շաղկապող կամուրջ էին միջնադարի Եվրոպայի և նոր
դարերի Եվրոպայի միջև: Սակայն միջնադարը իր տեղը դժվարությամբ էր զիջում նոր
ժամանակներին, ինչի արդյունքում էլ տեղի էին ունենում բախումներ հնի և նորի միջև:
- Ե՞րբ է տեղի ունեցել Նիդերլանդական հեղափոխությունը և ի՞նչ նշանակություն է ունեցել:
Նիդերլանդական հեղափոխությունը տեղի է ունեցել 1568-1648 թվականներին։
Այն սկսվեց Նիդերլանդների ապստամբությամբ Հաբսբուրգների օրենսդրության դեմ, հատկապես կրոնական և տնտեսական ճնշումների պատճառով։
Դրա արդյունքում Նիդերլանդները անկախացել են Իսպանիայից և դարձել աշխարհի առաջին մեծ առևտրային ուժերից մեկը։
- Միջնադարի ավարտին ավելի աճեց ճշգրիտ գիտելիքների պահանջարկը: Նման
գիտելիքներ կարող էին ձեռք բերվել փորձի ու գիտական հայտնագործությունների միջոցով: Առաջին գիտական հեղափոխությունը Վերածննդի և Ռեֆորմացիայի հետ նախապատրաստեց նոր Եվրոպայի ծնունդը:
- Բացատրե՛ք Առաջին գիտական հեղափոխություն հասկացությունը: Թվարկե՛ք նոր գիտության հայտնի ներկայացուցիչների և գնահատե՛ք նրանց ներդրումը գիտության զարգացման գործում: Ի՞նչ նշանակություն է ունեցել Առաջին գիտական հեղափոխությունը:
Հայտնի ներկայացուցիչներից են՝ Կոպեռնիկոսը, Գալիլեո Գալիլեյի ով առաջին անգամ օգտագործեց հեռադիտակը և Իսահակ Նյուտոնը ով բացահայտեց շարժման օրենքները։
- XVII դարից մինչև XIX դարի կեսերը արդյունաբերական հասարակության պատմության առաջին շրջափուլն է: Արևմտյան Եվրոպայի երկրներում աստիճանաբար
ձևավորվեց նոր հասարակությունը, արմատական փոփոխությունների ենթարկվեց
մարդկանց հասարակական և անձնական կյանքը։
- Ի՞նչ է արդյունաբերական հեղաշրջումը: Որո՞նք էին դրա նախադրյալները: Տնտեսական և սոցիալական ի՞նչ հետևանքներ ունեցավ այն:
Արդյունաբերական հեղաշրջումը 18-19-րդ դարերի ընթացքում տեղի ունեցած փոփոխություն էր, երբ ձեռագործ արտադրությունից անցում կատարվեց մեխանիկական արտադրություն: Դա սկսվեց Անգլիայում և տարածվեց ողջ աշխարհում:
Դրա նախադրյալներն են՝ տեխնոլոգիական նորամուծությունները, ագրարային հեղաշրջումը՝ գյուղատնտեսական արտադրության աճը, դեմոգրաֆիկ աճը՝ մեծ թվով աշխատուժը, կապիտալիզմի զարգացումը՝ ներդրումների հոսքը։
Տնտեսական հետևանքներից են՝ արտադրողականության աճը, արտահանման և առևտրի ընդլայնումը, մեխանիզացված արտադրությունը։
Սոցիալական հետևանքներից են՝ նոր աշխատավոր դասի ձևավորումը,Քաղաքների արագ զարգացումը, աշխատանքի վատ պայմաններ, սոցիալական անհավասարության աճը։
- XVII–XVIII դարերում Եվրոպայում և Ամերիկայում ծավալվեց մի հուժկու գաղափարական շարժում, որը պատմության մեջ հայտնի է «լուսավորություն» անունով։
- Ինչո՞ւ է շարժումն այդպես կոչվել: Թվարկե՛ք նշանավոր լուսավորական գործիչների:
Որո՞նք են լուսավորականների հիմնական գաղափարները: Արժևորե՛ք շարժումը։
Լուսավորություն՝ XVII–XVIII դարերի գաղափարական շարժում, որը ընդգծում էր բանականության (իմաստի) և գիտության նշանակությունը որպես հասարակության առաջընթացի հիմնական գործիք: Շարժումը կոչվել է «լուսավորություն», քանի որ իր նպատակը մարդկանց «լուսավորելն» էր՝ գիտության և բանականության միջոցով դուրս բերելով նրանց անհիմն համոզմունքներից և միջնադարյան մտածողությունից:
Նշանավոր գործիչներից են՝ Ժան-Ժակ Ռուսոն, Վոլտերը, Մոնտեսքյոն, Դիդրոն և Ադամ Սմիթը։
Գաղափարներից են՝ ազատությունը, գիտական մեթոդը, հասարակության բարեփոխում և կրթությունը։
Լուսավորությունը խթանել է գիտության, ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացմանը, բայց նաև բախումներ ու հակադրություններ առաջացրեց՝ հատկապես կրոնի նկատմամբ:
- XVII-XVIII դարերում մի քանի երկրներում տեղի ունեցան հեղափոխություններ։
Հեղափոխությունը ձերբազատեց ազգերի ստեղծագործ ներուժը և մղեց կենսական
խնդիրների լուծման նպատակին։
- Ի՞նչ է հեղափոխությունը: XVII -XVIII դարերում ո՞ր երկրներում և ե՞րբ են տեղի ունեցել
հեղափոխություններ: Նշե՛ք հայտնի գործիչներին, ներկայացրե՛ք այդ հեղափոխությունների արդյունքները՝ ըստ երկրների: Կազմե՛ք համապատասխան աղյուսակ: Դրանցից
ո՞րը և ինչո՞ւ է պատմության մեջ մտել Մեծ հեղափոխություն անունով:
Հեղափոխություն՝ արմատական փոփոխություն հասարակությունում։
Անգլիա (1642–1651)՝ Օլիվեր Կրոմվել, մոնարխիայի տապալում։
Ամերիկա (1775–1783)՝ Ջորջ Վաշինգտոն, անկախություն Բրիտանիայից։
Ֆրանսիա (1789–1799)՝ Ռոբեսպիեր, Նապոլեոն, մոնարխիայի տապալում։
Մեծ հեղափոխություն՝ Ֆրանսիական հեղափոխություն, համաշխարհային ազդեցություն։