Գաղափար մեխանիկական տատանումների մասին:

Դասարանում քննարկվող հարցեր.

1. Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ

Մեխանիկական տատանումների օրինակներից է՝ սրտի բաբախումը, ձայնալարերի թրթռումը, թիթեռնիկի թևերի թափահարումը, կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը և այլն։

2. Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին

Հետևելով տատանումներին՝ կարելի է պարզել դրանց բնորոշ մեկ հատկություն ևս՝ կրկնելիությունը։

3. Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական

Այն տատանումները, որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են, կոչվում են պարբերական։

4. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։

5. Ի՞նչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը

Տատանումների պարբերությունը մեկ լրիվ տատանման տևողությունն է, որը արտահայտվում է, վայրկյանով, րոպեով, ժամով և այլ։

6. Ի՞նչ է տատանումների լայնույթը։ Ինչ միավորներվ է այն արտահայտվում։

Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։ Տատանումների լայնույթն արտահայտվում է երկարության միավորներով՝ մետրով (մ), սանտիմետրով (սմ) և այլն։

7. Ի՞նչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում։

Տատանումների հաճախությունը(ν) մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։ Հաճախությունը արտահայտվում է հերցով (Հց):

8. Ո՞ր հաճախությունն է կոչվում 1Հց։

Եթե տատանումների հաճախականությունը 1Հց է, նշանակում է՝ յուրաքանչյուր վարկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում՝ 1Հց = 1վ-1:

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ 61-ից մինչև էջ  76

Leave a comment