Նպատակը․ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախվածության պարզաբանումը:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր, անցքով կամ կեռիկով գնդիկ,թել,ամրակալան՝ կցորդիչով և թաթով, վայրկենաչափ կամ վայկենացույց, չափաժապավեն, մկրատ։

Աշխատանքի ընթացքը․ Չափաժապավենով չափեցի 100սմ երկարությամբ թել, մկրատով կտրեցի։ Թելին ամրացրեցի կեռիկով մետաղյա գնդիկը, և այն կախեցի ամրակալանի կցորդիչից (ստացվեց թելավոր ճոճանակ) այնպես,որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի: Չափաժապավենը դրեցի գնդիկի տակ շեղեցի հավասարակշռության դիրքից 8-ից 10սմ, և բաց թողեցի, նույն պահին միացրեցի վայրկենաչափը: Չափեցի 40 լրիվ տատանումների ժամանակը, բանաձևերով հաշվեցի տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Փորձի արդյունքները՝
Փորձը կրկնեցի՝ կարճացնելով թելը չորս անգամ, տատանումների լայնույթը դարձնելով 2սմ- ից 3սմ:
Անել եզրակացություններ՝ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախումների վերաբերյալ։
Փորձը տեսագրել ,պատրաստել տեսանյութ,տեղադրել բլոգներում