
Շարունակում ենք ծանոթությունը մեջբերվող խոսքին։
Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակի: Ուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:
Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»:
Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։
Ունի 3 տեսակի կետադրություն՝
1) Նոր տողից, մեծատառ, գծիկով
2) Չակերտների մեջ
3) Բութով
Ուղղակի խոսքը գրվում է նոր տողից մեծատառ, գծիկով, եթե ասվել է բարձրաձայն, ունի զրուցակից, ակնկալվում է պատասխան:
Օրինակ՝
—Դու ինձնից լավ գիտես այդ ամենը,-անտարբեր ասաց աղջիկը:
— Ձեր մթերքի պիտանելիության ժամկետն անցել է , -զայրույթով ասաց հաճախորդը:
Մեջբերված խոսքը գրվում է չակերտներում , եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:
Օրինակ՝
Տերյանն ասում է .«Երաժշտությունը կյանքից լավ է, դա օրհնյալ արվեստ է»:
Եթե մեջբերված խոսքը կարճ է, արտահայտված է մեկ-երկու բառով, տրոհվում է բութով:
Օրինակ՝
Ասացիր՝ կգամ: Գոռաց՝ բավական է:
Ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ժամանակ կատարվում են հետևյալ փոփոխությունները.
1․ Հեղինակի խոսքը դառնում է նախադաս, իսկ մեջբերված խոսքը շաղկապով կապվում է գերադաս նախադասությանը:
-Ես շատ արագ եմ վազում,-ասաց Արան
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում:
2․ Հարցական նախադասության դեպքում ավելանում է «թե» շաղկապը, իսկ մնացած դեպքերում՝ «որ»:
— Դու ինչու՞ ես ամեն անգամ հակաճառում,- հարցնում է մայրը աղջկան:
Մայրը աղջկան հարցնում է, թե ինչու է նա ամեն անգամ հակաճառում:
3․ Դուրս են ընկնում ձայնարկությունները և վերաբերականները:
Օրինակ` -Վա՜յ , մայրիկ ջան, ես քեզ կարոտել եմ,- ասաց աղջիկը:
Աղջիկը ասաց մայրիկին, որ ինքը նրան կարոտել է:
4․ Կոչականը հեղինակի խոսքում դառնում է խնդիր։
Օրինակ`-Արա՛մ, մենք այսօր մասնակցելու ենք ծառատունկին,- ասաց Մանեն:
Մանեն ասաց Արամին, որ իրենք այսօր մասնակցելու են ծառատունկին:
5․Եթե ուղղակի խոսքի մեջ հեղինակի խոսքում գործողություն կատարողները երրորդ դեմքով դրված անձեր են, ապա ուղղակի խոսքի մեջ եղած ես, իմ, ինձ, ինձնից, ինձնով (մենք, մեր, մեզնից, մեզնով) ձևերին դերանուներին կամ փոխարինում են երրորդ դեմքի ինքը, իր, իրենից, իրենով դերանուները, իսկ դու, դուք դերանուններին փոխարինում են երրորդ դեմքի նա, նրանք դերանունները:
Առաջադրանքներ:
375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:
Մի մարդ ասում է, ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ։
Ընկերները ծաղրում են նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի:
Ընկերները ծաղրում են նրան ու ասում, թող ինքը իր խոսքը գործով ապացուցի:
Մարդն ասում է, որ ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:
Մարդը ասում է, ես անպայման կխմեմ, եթե դուք Սևանից հանեք գետերի բերած ջուրը, քանի որ ես չեմ խոստացել, որ գետերի ջուրը էլ կխմեմ:
376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
Մի մարդ գնում է իշխանի մոտ ու ասում, իմ ձին գողացել են:
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում, որ եթե չքներ, ձին չեն գողանա:
Իշխանը նրա վրա բարկանում է ու ասում, եթե չքնեք, ձին չեն գողանա:
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն արթուն կմնար:
Խելոք մարդն ասում է, եթե ես իմանայի, որ երկրի տերը քնած է, ես արթուն կմնայի:
377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:
Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել, տանում են:
Մի մարդ արթնանում է, տեսնում է, որ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել ու տանում են։
Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան նկատում են:
Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում։ Հանկարծ նրան նկատում են։
— Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:
Գողերը հարցնում են, թե որտեղ է գնում։
— Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել տանում եք, ես ինչո՞ւ մնամ:
Տանտերը միամիտ ձևանալով ասում է, որ երբ տունը հավաքել ու տանում են, ինքը ինչու պիտի մնա։
378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:
Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմեց․
— Մի տարի ձիով հասա Արաքսին. ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
Մի տարի ձիով հասել էր Արաքսի, և որ ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
Լսողներն այնքան բարկացել էին, որ ուզում էին ծեծել խեղճ մարդուն:
— Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
Նրանք հարցրեցին, թե արդյոք ձին կարող էր Արաքսի նման գետի վրայով թռչել:
— Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
Մարդը պատասխանեց, որ ձին իրը չէր, այլ իշխանինն էր:
— Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:
Զորապետները, լսելով դա, հետ էին քաշվել ու ընդունել, որ իշխանի ձին կարող էր դա անել:
Անուղղակի խոսքերն վերածեք ուղղակիի:
Աղջիկը ասաց մայրիկին, որ ինքը նրան կարոտել է:
Աղջիկը ասաց մայրիկին. Ես քեզ կարոտել եմ:
Նա ասաց հորը, որ ինքը տանը կմնա մինչև նա աշխատանքից գա:
Նա ասաց հորը. Ես տանը կմնամ մինչև դու աշխատանքից գաս:
Սմբատը հարցրեց իր հյուրին, թե նա երբ է վերադարձել և ինչ պիտի անի ինքը` նրան օգնելու համար:
Սմբատը հարցրեց իր հյուրին. Դու երբ է վերադարձել և ինչ պիտի անեմ ես՝ քեզ օգնելու համար:
Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է, որ ցավով իմացավ նրա նամակից, որ իրեն հնարավորություն չեն տալու տեսնելու իր գրքի երրորդ սրբագրությունը :
Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է. Ցավով իմացա, որ ինձ հնարավորություն չեն տալու տեսնելու իմ գրքի երրորդ սրբագրությունը։
Մարտիրոս Սարյանը հիշում է , որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը:
Մարտիրոս Սարյանը հիշում է. Դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իմ այն համոզմունքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը:
Անընդհատ մտորում էր, թե ինչու է ինքն այդ աստիճան ձախողակ:
Անընդհատ մտորում էր. Ինչու՞ եմ ես այդ աստիճան ձախողակ:
Աղջիկը մտածում էր, որ դա իր համար խիստ վիրավորական կլինի:
Աղջիկը մտածում էր. Դա ինձ համար խիստ վիրավորական կլինի:
Շարունակ երազում էր, թե ինչ կլիներ, եթե թողնեին` իր հարցերն ինքը լուծեր:
Շարունակ երազում էր. Ինչ կլիներ, եթե թողնեին՝ իմ հարցերն ինքը լուծեի:
317. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ
Վեպի հերոսը պատմում է. Ես զգում էի, թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում:
Դատական արձանագրության մեջ գրված էր. Նավապետը մեղավոր է ճանաչվում, քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել:
Գրքում գրված է. Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում, ինքնըստինքյան անտեսանելի է:
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում:
Նավապետը մեղավոր է ճանաչվում,- գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել:
Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է:
«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում,- գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:
«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:
318. Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ` հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ:
օրինակ`
Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:
Լայբնից:
ա) Լայբնիցը գրել է . «Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»: բ)«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,- Լայբնիցը գրել է :
գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:
Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով: Դեմոկրիտ
Դեմոկրիտը գրել է. Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով:
Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է: Պլատոն:
«Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է»,- գրել է Պլատոնը:
Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Ջոն Լոկ
Ջոն Լոկը գրում է. «Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները»:
Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է:
Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել: Էնշտեյն:
«Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է»,- նշում է Էնշտեյնը, «Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել»:
319. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր:
Օրինակ`
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :— Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:
Ես միշտ ուզում եմ իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը, ասում էր փոքրիկ իշխանը:
Թագավորն ասաց, որ իրեն բոլոր աստղերն են ենթարկվում:
Բոլոր աստղերն ինձ են ենթարկվում, — ասաց թագավորը:
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:
Ես կարող եմ գնել նոր հայտնաբերած աստղերը, պատմում էր ճանապարհորդը:
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նորհայտնաբերած աստղերը:
Ես կարող եմ գնել նոր հայտնաբերած աստղերը, պնդում էր գործարար մարդը:
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
Նոր հայտնաբերված մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք, հարցնում էր աշխարհագրագետը:
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:
Ի՛նչ հարայրհրոց կբարձրացնեի, եթե միս ուտողն ես լինեի, նախատեց գայլը, տեսնելով, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում: