
Այրում
Առաջին քիմիական ռեակցիան, որ մարդն իրագործել է, այրումն
է: Մարդիկ կրակից օգտվել են’ ցրտից ու վայրի գազաններից պաշտ-
պանվելու, սնունդ պատրաստելու համար: Ավելի ուշ մարդն օգտա-
գործել է կրակը կավե ամաններ թրծելու, մետաղներ հալելու, զենք
պատրաստելու համար:
Թթվածնի քիմիական հատկությունները դիտարկելիս իմացանք,
որ նրա փոխազդեցությունը համարյա բոլոր նյութերի հետ ուղեկց-
վում է ջերմության, հաճախ նաև լույսի անջատումով:
Այրումը քիմիական ռեակցիա է, որն ընթանում է լույսի և ջեր-
մության անքատումով:
Բոցի պայծառությունը պայմանավորված է նրանում շիկացած
փոքրագույն պինդ մասնիկների կամ գոլորշիների առկայությամբ:
Եթե որպես այրման արգասիք պինդ նյութ է առաջանում, ապա
ստացվում է լուսատու բոց: Օրինակ’ երկաթը և ֆոսֆորը թթվածնում
այրվում են լուսատու բոցով: Փորձերից մենք արդեն գիտենք, որ նյու-
թերի այրումն օդում ավելի դանդաղ է ընթանում, քան թթվածնում:
Պատճառն այն է, որ օդում թթվածինը շատ նոսրացված է ազոտով,
իսկ ազոտը չի նպաստում այրմանը:
Հայտնի են նաև այրման ռեակցիաներ, որոնց թթվածինը չի մաս-
նակցում, օրինակ

Որպեսզի նյութն այրվի, այն պետք է տաքացնել մինչև որոշակի
ջերմաստիճան’ բոցավառման ջերմաստիճան, որը յուրաքանչյուր
նյութի համար որոշակի է: Օրինակ’ փայտի և ծծմբի համար այն 270°C
է, ածխի համար’ 350-C, կարմիր ֆոսֆորի համար’ 400-C, սպիտակ
ֆոսֆորի համար’ 40/C:
Որպեսզի նյութի այրումն սկսվի, անհրաժեշտ է.
1.նյութի տաքացում մինչև բոցավառման ջերմաստիճան,
թթվածնի մուտք:
2.Կրակը մարելու համար պետք է անել ճիշտ հակառակը.
սառեցնել նյութը բոցավառման ջերմաստիճանից ցածր,
դադարեցնել թթվածնի մուտքը:
3.Փոքր հրդեհները կարելի է արագ հանգցնել ծածկոցով:
Հրդեհները ջրով հանգցնելիս կրակը մարելու երկու պայմանն էլ ապահովվում է. ջուրը սառեցնում է այրվող առարկաները, իսկ ջրային գոլորշիները դժվարացնում են օդի մուտքը հրդեհի գոտի:
4.Օդի մուտքը դադարեցնելու նպատակով հաճախ օգտագործում են ավազ’ SiO2,կամ ածխածնի(V) օքսիդ, որն ստացվում է կրակմարիչն օգտագործելիս
