Դասարանում քննարկվող հարցեր.
1.Որ ալիքներն են կոչվում պարբերական
Պարբերական դեֆորմացիայի հետևանքով մարմնի երկայնքով իրար հաջորդող դեֆորմացիաները, այդ վազող ալիքները կոչվում են պարբերական։
2.Ինչպես է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը
Սեղմման դեֆորմացիա առաջանում է, երբ որևէ մարմնի ազդեցությամբ այլ մասնիկներ իրար սեղմվելով ազդում են այլ մարմնի վրա, որը դրանից սկսում է տատանվել։
3.Ո՞ր ալիքն են անվանում մենավոր:
Ալիքի այն տեսակը, որի դեպքում որևէ տեղամասով սեղմման դեֆորմացիայի ալիքը անցնելոց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարում է, կոչվում է մենավոր ալիք։
4.Ինչպե՞ս կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով <<վազող>> մենավոր ալիքը
Պարանի մի մասը կապում ենք անշարժ մարմնից, մյուս մասը բռնում ենք ձեռքով, այնուհետև կտրուկ ծայրը տանում ենք մի կողմ և վերադարձնում։
5.Ի՞նչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին
Միջավայրում ալիք տարածվելիս նյութ չի տեղափոխվում, բայց տեղի է ունենում ալիքի փոխանակում։
6. Բացատրել թե ինչպե՞ս է գոյանում առաձգական ալիքը
Երբ մեխանիկական ալիքը տարածվում է առաձգական միջավայրում։
7․Ո՞ր ալիքներն են կոչվում լայնական:Բերել լայնական ալիքների օրինակներ
Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական։ Օրինակ պարանի երկայնքով վազող ալիքը։
8.Ո՞ր ալիքներն են կոչվում երկայնական :Բերել օրինակներ:
Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է երկայնական։ Օրինակ օդում կամ պողպատե ձողում տարածվող սեղմման դեֆորմացիայի ալիքները։
9.Ինչպիսի՞ տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:
Մեխանիկական
10.Ո՞ր երևույթներն են հաստատում,որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:
Երբ պարանի ազատ ծայրից ալիքը հասնում է մյուս ծայր ոչ թե ակնթարթորեն, այլ որոշ ժամանակում, ապա այդտեղից եզրակացնում ենք, որ ալիքը ունի արագություն։
11.Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը
Ալիքի տարածման արագությունը հավասար է նրա տատանման ամենաբարձր կետերի մինչև հեռավորությունը բաժանած այդ ալիքների մինչև ժամանակահատվածին:
12.Ի՞նչ է պարբերական ալիքի երկարություն:
Պարբերական ալիքի երկարությունը մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունն է։ Այն նշանակում են լամբդա տառով։
13.Ինչպե՞ս է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:
Այն հավասար է ալիքի երկարության և տատանումների պարբերության հարաբերությանը։
14.Ինչո՞վ է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը
Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժի, իսկ տատանումների հաճախություն այդ ալիքի երկարությունից:
15.Ի՞նչ է երկրաշարժի ուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որն է դրանց տարբերությունը:
Երկրաշարժի ուժգնությունը, արտահայտված բալլերով, տվյալ վայրում արդեն տեղի ունեցած երկրաշարժերի գնահատման չափանիշն է։ Երկրաշարժի օջախում անջատված և սեյսմիկ ալիքներով տարածվող էներգիան բնութագրում են մի չափազուրկ մեծությամբ, որը կոչվում է մագնիտուդ։ Առաջինը ունի չափման միավոր, իսկ երկրորդը՝ ոչ։
16․Ի՞նչ է ձայնը;Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային
Ձայնը ֆիզիկական բարդ երևույթ է, որը ներառում է ձայնի աղբյուրի տատանումները և այդ տատանումների հետևանքով առաջացած միջավայրի սեղղծմման դեֆորմացիայի տարածումը։
17․Ի՞նչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ինչ է ձայնի հնչերանգը
Եթե ձայնի աղբյուրը կատարում է մեկ հաճախությամբ բնութագրվող տատանումներ, ապա նրա արձակած ձայնը կոչվում է պարզ ձայն կամ երաժշտական տոն։ Տոների նմանօրինակ հավաքածուն անվանում են հնչերանգ, տեմբր։
18․ի՞նչ է արձագանքը,անդրաձայնը,:Որ առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն
Երբ անդրադարձած ձայնը հասնելով մեր ականջին, ընկալվում է որպես առանձին ձայն, կոչվում է արձագանք։ Այն ձայները, որոնք գերազանցում են 20000Հց-ը կոչվում են անդրաձայն, իսկ 16Հց ձայնից պակասները ենթաձայն։