1. Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ։
Մեխանիկական տատանումների օրինակներից է՝ սրտի բաբախումը, ձայնալարերի թրթռումը, թիթեռնիկի թևերի թափահարումը, կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը և այլն։
2. Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին։
Հետևելով տատանումներին՝ կարելի է պարզել դրանց բնորոշ մեկ հատկություն ևս՝ կրկնելիությունը։
3. Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական։
Այն տատանումները, որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են, կոչվում են պարբերական։
4. Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն։
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։
5. ի՞նչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը։
Տատանումների պարբերությունը մեկ լրիվ տատանման տևողությունն է, որը արտահայտվում է, վայրկյանով, րոպեով, ժամով և այլ։
6. ի՞նչ է տատանումների լայնույթը։ Ինչ միավորներվ է այն արտահայտվում։
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։ Տատանումների լայնույթն արտահայտվում է երկարության միավորներով՝ մետրով (մ), սանտիմետրով (սմ) և այլն։
7. ի՞նչ է տատանումների հաճախությունը։ Ինչ միավորներով է այն արտահայտվում։
Տատանումների հաճախությունը(ν) մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։ Հաճախությունը արտահայտվում է հերցով (Հց):
8. Ո՞ր հաճախությունն է կոչվում 1Հց։
Եթե տատանումների հաճախականությունը 1Հց է, նշանակում է՝ յուրաքանչյուր վարկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում՝ 1Հց = 1վ-1:
9. Որո՞նք են տատանումների մարման պատճառները։
Տատանողական շարժումը հետզհետե փոքրանում է օդի դիմադրության ուժի և շփման ուժի ազդեցությամբ։
10. Ինչու՞ են ճոճանակը համարում տատանողական համակարգ։
Ճոճանակը համարվում է տատանողական համակարգ, քանի որ այն կախված է ոչ միայն թելից ու գնդիկից, այլ նաև՝ երկրագնդից:
11. Ո՞ր տատանումներն են անվանում ազատ:
Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, կոչվում են ազատ տատանումներ:
12. Ո՞ր տատանումներն են անվանում հարկադրական։
Չմարող տատանումներ կարող են առաջանալ նաև այլ պայմանների առկայությամբ։ Դրա համար անհրաժեշտ է, որ տատանողական համակարգի վրա ազդեն այնպիսի ուժեր, որոնք, ժամանակից կախված, փոփոխվում են որոշակի պարբերությամբ։ Այդպիսի ուժերի ազդեցությամբ կատարվող տատանումներն անվանում են հարկադրական։
13. Ի՞նչ է զսպանակավոր ճոճանակը։
Զսպանակավոր ճոճանակը զսպանակ է, որի մի ծայրը ամրացված է անշարժ տեղից, իսկ մյուսից կախված է բեռ:
14. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը։
Եթե թելը շատ թեթև է գնդիկից և, բացի այդ, նրա երկարությունը շատ մեծ է գնդիկի տրամագծից, ապա այդպիսի համակարգն անվանում են մաթեմատիկական ճոճանակ։