
Օդն անհոտ, անհամ, տարբեր գազերի համասեռ խառնուրդ է: Հեղուկանում է −200°C-ում:
1774թվականին ֆրանսիացի գիտնական Անտուան Լավուազիեն փորձով բացահայտել է, որ օդի ծավալի մոտ 1/5մասը (21) թթվածինն է, իսկ մոտ 4/5 մասը (78) ` ազոտ և այլ գազեր: Նա առաջարկել է նաև օդի հիմնական բաղադրիչ մասերի անվանումները:

Անտուան Լավուազիե
(1743−1794)
Օդն ունի հաստատուն բաղադրություն, որը պահպանվում է բնական փոխանակության ճանապարհով:
Ներկայացնենք չոր օդի բաղադրությունները՝ բաղադրամասերի միջին քանակությունները` ծավալային տոկոսներով.
| Բաղադրիչներ | Միջին քանակություն (ծավալային %) | Բաղադրիչներ | Միջին քանակություն (ծավալային %) |
| N2 | 78,09 | Ne | 0,0018 |
| Օ2 | 20,95 | He | 0,0005 |
| Ar | 0,93 |
Բացի նշված գազերից, օդը պարունակում է նաև ոչ հաստատուն բաղադրամասեր՝ ածխածնի (IV) օքսիդ՝ 0,03%, ջրային գոլորշիներ և գազային այլ խառնուրդներ:
Թթվածնի մասնակցությամբ քիմիական ռեակցիաները հիմնականում ընթանում են օդում, այլ ոչ մաքուր թթվածնում: Օդում թթվածնի զանգվածային բաժինը մոտ 23% է՝ ըստ զանգվածի:
Օդը կանխում է երկրի մակերևույթի գերտաքացումն արևից և միաժամանակ՝ պահպանում վերջինիս ջերմությունը տարածության մեջ ցրվելուց:
Առանց օդի գրեթե ոչ մի կենդանի օրգանիղզմ չի կարող գոյություն ունենալ: