Չինաստան

Կարող ես ծանոթանալ:

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 

1. Գնահատե՛ք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը գտնվում է Ասիայի արևելքում՝ սահմանակից 14 երկրի հետ, ունի մեծ տարածք, բարձր լեռներ (Տիբեթ, Հիմալայներ) և դուրս է գալիս Խաղաղ օվկիանոս: Այն ռազմավարական և տնտեսական կարևոր դիրք ունի:

2. Ի՞նչ օգտակար հանածոներով է Չինաստանը հարուստ։

Թանկարժեք մետաղներ – ոսկի, արծաթ

Ներքին ու ծովային պաշարներ – նավթ, բնական գազ

Ալյումինի հումք – բոքսիտ

Աշխարհում առաջատար արտադրող – հազվագյուտ մետաղներ

3. Ի՞նչ բարենպաստ բնական նախադրյալներ կան Չինաստանի գյուղատնտեսության զարգացման համար:

Չինաստանի գյուղատնտեսության զարգացման բարենպաստ բնական նախադրյալներն են՝

Բազմազան կլիմա՝ տարբեր մշակաբույսերի աճեցման համար

Ջրառատ գետեր՝ ոռոգման լավ հնարավորություններով

Բերրի հողեր՝ հատկապես հարթավայրերում

Լայն հարթավայրեր՝ մեքենայացված գյուղատնտեսության համար

Երկար աճեցման սեզոն՝ հնարավոր է բազմակի բերք ստանալ

4. Ինչպիսի՞ փոփոխություն է ունեցել Չինաստանի բնակչության աճը, ի՞նչ պատճառով:

Չինաստանի բնակչության աճը դանդաղել է՝ հետևյալ պատճառներով՝ ծնելիության կտրուկ նվազում, բնակչության ծերացում, քաղաքային կյանքի գերակայություն ու բարձր ծախսեր երեխաների համար։

5. Բնութագրե՛ք Չինաստանի բնակչության տեղաբաշխումը և ուրբանիզացիան:

Չինաստանի բնակչության տեղաբաշխում՝ անհամաչափ է՝ խտությունը բարձր է արևելքում, սակավ է արևմուտքում,կենտրոնացումը՝ գետերի հովիտներում ու ծովափնյա շրջաններում։

Ուրբանիզացիա՝ արագ աճ է գրանցվել, ավելի քան 60% բնակչությունը ապրում է քաղաքներում, զարգացել են խոշոր քաղաքներ՝ Շանհայ, Պեկին, Շենժեն և այլն։

Leave a comment