Ֆիզիկական մարմին և նյութ: Նյութի կառուցվածք: Ատոմներ և մոլեկուլներ: Մոլեկուլների շարժում: Դիֆուզիա: Մոլեկուլների քաոսային շարժման արագություն և մարմնի ջերմաստիճանը: Ջերմաչափ: Ջերմաստիճանային սանդղակ

1. Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները

Ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութերից:

2. Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը

Նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:

3. Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները

Նյութի մասնիկները անվանում են ատոմներ:

4. Ո՞ր նյութն են անվանում տարր 

Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր:

5. Ի՞նչ է մոլեկուլը

Մասնիկները, որոնցից կազմված են նյութերը, կոչվում են  մոլեկուլներ:

6. Ի՞նչ է դիֆուզիան

Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա:

7. Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում

Դիֆուզիան պինդ մարմիններում ավելի դանդաղ է ընթանում, քան գազերում կամ հեղուկներում։

8. Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Բարձր ջերմաստիճանում դիֆուզիան ավելի արագ է, քան ցածր ջերմաստիճանում:

Leave a comment