
1. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:
ա) Երբ – Գետը զայրանում է, երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի։
բ) թե չէ – Պետք է կամուրջը հոսիքի դեմ չկանգնի, թե չէ գետը զայրանում է։
գ) որ – Գետը զայրանում է այն բանի համար, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի։
Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:
2. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները: Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը: Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն: Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել: Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ: Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի: Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են դեպի այգիները։ Զրույցը լռում էր, քանի որ նրանք լսում էին ջրերի ձայնը։ Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և դրանց վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։ Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Այն վայրի անունը Ծիրանի տափ է, թեև այնտեղ ոչ մի ծիրանի ծառ չկա։ Ժամանակին հսկաներ են ապրել, և իհարկե այդ ձորերը նրանց համար պարզապես առուներ են եղել։ Շինականին դուր եկավ քարափի գլխի հովը, որովհետև կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ։ Ես ուրախ կլինեմ, եթե ամեն ինչ կարգավորվի։ Դու քաջ ես ու անձնվեր, այնպես որ կարդարացնես մեր հույսերը։ Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետր է հասնում, ինչը հասարակածից երկուսուկես անգամ երկար է։
3. Ըստ տրված կաղապարների`նախադասություններ կազմի´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ստորադասական նախադասություններ ստացվեցին:
Արևը ծագեց, և թռչունները սկսեցին ծլվլալ։
Նա բացեց դուռը, ու բոլորը լռեցին։
Դու կգրես շարադրությունը, կամ ես կօգնեմ քեզ:
Հողը խոնավ էր, և ծառերը կանաչել էին:
Նրանք կգան երեկոյան, կամ ընդհանրապես չեն գա:
Ե՛վ հայրը, և՛ մայրը հպարտ էին իրենց որդով: Ո՛չ քամի կա, ո՛չ արև: Թե՛ մեծերը, թե՛ փոքրերը ուրախանում էին տոնին: Կամ նա մոռացել էր խոստումը, կամ չէր էլ ուզում պահել այն։:
Դու՞ կգաս ինձ հետ, թե՞ նա:
4. Ըստ տրված կաղապարների բարդ նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:
Այնքան……………, ինչքան (որքան)……….:
Այնպես…………., ինչպես…………:
Այնտեղ…………., որտեղ (ուր)…………:
5. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի – Գոյություն ունեն հսկա որդեր։
Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում – Այդ հսկաներից մեկը՝ մեգասկոլիդեսը, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում։
Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է – Նրա օրգանիզմն հարմարվել է ստորերկրյա կյանքին։
6. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում – Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու երկար վզով կենդանիների մասին։
Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը – Տեղի բնակիչները պատմում են նաև այդ հրեշների թագավորության մասին։
Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է – Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում։
7. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում – Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այդ բույսը հիմնականում թիթեռներով է սնվում։
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ – Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այդ ծաղիկը ունի չորս հազար տեսակ։
Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է – Առավել արժեքավոր է մի տեսակ։ Նրա հոտը շարունակ փոխվում է։
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ – Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ։ Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել – Արդեն գիտական պատասխան կա։ Հարցն այն է՝ ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել։
8. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը – Շվեյցարացի գիտնականները ստուգել են Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը։ Նրանք պարզել են, որ չծխողների լսողությունը զգալիորեն ավելի լավ վիճակում է:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը – Ֆլորիդայի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն։ Այդ միացությունը օդում արձակում է սատկած միջատը։
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում – Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին։ Նրանք ագրեսիվ են դառնում, եթե մոտակայքում ինչ-որ տեղ են գտնվում։
Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են – Կալիֆոռնիայում անցկացված հետազոտությունների արդյունքները դա են ցույց տալիս։ Ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են։
9. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:
Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:
1987 թվականի հունվարի 1-ից Ֆինլանդիայում ընդունվել է նոր օրենք։ Օրենքը վերաբերում է կենդանիների պաշտպանությանը։ Օրենքով երկրի կրկեսներում արգելվել է փղերի մասնակցությունը։ Այդ արգելքի պատճառը Սուոմիի ցուրտ կլիման է։ Փղերը չեն կարող հեշտությամբ դիմանալ այդ կլիմային։
Փղերը միակ արգելված կենդանիները չեն։ Ցուցակում նշված են նաև ռնգեղջյուրներ, զեբրեր, ջայլամներ, կոկորդիլոսներ և կապիկներ։
Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է։ Նա ընդունել է նման հակակրկեսային օրենք։