
Դիվանագիտության տեսության և պրակտիկայի տեսանկյունից չափազանց կարևոր դեր ունի ֆրանսիացի հայտնի դիվանագետ Թալեյրանի գործունեությունը, ով ապրելով Ֆրանսիայի համար անցումային շրջանում, երբ ոչինչ կայուն չէր, ամեն ինչ ենթակա էր ամեն վայրկյան փոփոխության կարողացավ իր կայուն տեղն ունենալ տվյալ ժամանակահատվածի բոլոր կառավարություններում: Այդ ամենին նա հասնում է իր տաղանդների ու ունակությունների շնորհիվ, ինչպես նաև շնորհիվ այն կենսապայմանների, որում դաստիարակվել ու կայացել է: Թալեյրանի օրինակն իրոք բացառիկ է և ուղղորդիչ նշանակություն ունի անգամ ժամանակակից դիվանագետների համար:
Թալեյրանի դիվանագիտական գործունեության կենսագրական նախադրյալները
18-րդ դարի վերջերի և 19-րդ դարի սկզբի ֆրանսիական և ընդհանրապես եվրոպական դիվանագիտության մեջ խոշորագույն կերպարներից էր Շառլ Մորիս դե Թալեյրան-Պերգորը[1]: Թալեյրանները նշանավոր տոհմ էին, իսկ նրանց կարգախոսն էր «Չկա ուրիշ թագավոր Աստծուց բացի» (Re que Diou)[2]:
Եղբոր մահից հետո Շառլը դարձավ ընտանիքի ավագ որդին: Թալեյրանի կենսագիրներից շատերը նշում են, որ նրան ոչ ոք չէր սիրում, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում[3]: Նա դաստիարակվել է ընտանիքից հեռու՝ վարձու խնամողի մոտ: Ի տարբերություն իրեն՝ կրտսեր եղբայրները ընտանիքում են դաստիարակվել, ինչին Շառլը մշտապես նախանձով էր վերաբերվում, թեև ցույց չէր տալիս, նա ընդհանրապես իր եղբայրների նկատմամբ սառը վերաբերմունք ուներ:
Երեք տարեկանում աջ ոտքի լուրջ վնասվածք է ստացել, արդյունքում Թալեյրանը ողջ կյանքում կաղ մնաց: Ըստ որոշ աղբյուրների էլ նա կաղ է ծնվել: Վերջին շրջանի հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրորդ տարբերակն առավել հավաստի է[4]: Ֆիզիկական արատի պատճառով զինվորական կարիերան նրա առջև փակված էր: Նրա միակ ուղին մնում էր կրոնական ուղին:
1769 թ.՝ տասնհինգ տարեկանում նրան ուղարկեցին Ռեյմս՝ հոգևորական դաստիարակություն ստանալու համար, ինչը ամենևին էլ ցանկալի չէր պատանու համար[5]: Նա արտաքին սառնությամբ ու զսպվածությամբ ընդունեց նաև իր հարազատների որոշումը:
1770 թ. նրան տեղափոխեցին Փարիզ՝ Սոն Սյուլպիս սեմինարիա, ուր սովորեց մինչև 1773 թ.: Դրանից հետո Սորբոնում ստացավ աստվածաբանության բակալավրի կոչում: 1774 թ. միաժամանակ դարձավ հոգևորական: Հետագայում այս տարիների մասին նա գրում է. «Իմ ողջ երիտասարդությունը նվիրված էր մի մասնագիտության, որն ինձ համար չէր»: Սակայն նրա երազանքը գումարն էր, ինչն անհասանելի էր հոգևորականի համար, մինչդեռ նրա ցանկանում էր ֆինանսների նախարարի պաշտոնում իրեն տեսնել: Թալեյրանի համար ոչ պակաս կարևոր էր նաև կանանց հետ հարաբերությունները: 1772 թ. ծնվեց նրա առաջին սիրավեպը: Թալեյրանը համարում է, որ այդ տարիները հետագա դիվանագիտական ունակությունների վրա մեծ ազդեցություն են թողել[6]:
Թալեյրանի մյուս նախասիրությունը թղթախաղն էր, որի պատճառով 16 տարեկանում անգամ ձերբակալվել է: Նման վարքի համար նրան հետագայում անկան անվանել են «կաղ սատանա»:
1775 թ. նա ստացավ աբբատի տիտղոս Սեն-Դենի աբբայությունում: 1778 թվականից սացավ բակալավրի կոչումը, ապա նաև աստվածաբանության մագիստրոսի կոչում՝ ամբողջցնելով իր կրթությունը: Իսկ արդեն 1779 թ. երկար մտորումներից հետո դարձավ վանական: Թալեյրանը գրում է. «Ես տեսա, որ չեմ կարող խուսափել իմ ճակատագրից և իմ հոգնած ոգին համակերպվեց»[7]: 1780 թ. Թալեյրանը ստացավ ֆրանսիական հոգևորականության գլխավոր գործակալի պաշտոն, որն ըստ էության ապահովում էր հոգևորականության և թագավորական պալատի կապը[8]:
Թեև Թալեյրանի՝ որպես հոգևորականի վարկանիշը բարձր չէր, նա մի շարք սիրավեպերի մեջ էր ներգրավվել և անգամ արտաամուսնական զավակ ուներ, սակայն օգտագործելով իր կապերը, 1788 թ.՝ 35 տարեկանում նշանակվեց եպիսկոպոս Օտենում (Բուրգունդիա): Արդեն իսկ Թալեյրանը բավականին մեծ գումար էր ստանում իր ծառայությունների համար:
Սկզբունքորեն Թալեյրանի կյանքում կարևորագույն իրադարձություն դարձավ մասոն դառնալը: Մասոնությունը* շուրջ 300 տարվա պատմություն ունի և այն սկսվում է 1717թ. հունիսի 24-ից, երբ 4 հին օթյակներից («եղբայրական որմնադիրների») «Խնձորենու տակ» պանդոկում կազմավորվեց Անգլիայի Մեծ Օթեակը… Սակայն մասոնականությունը իր խորը արմատներն ունի պատմության մեջ: Մասոնական տարրի համար հիմք են ծառայել Կաբալականությունը, Գնոստիկությունը, Տաճարական ասպետների (տամպլիերների) գործունեությունը, Վարդախաչյանները (ռոզենկրեյցերներ), Ազատ մասոնները, Լուսավորյալները (Illuminati), իսկ 18-րդ դարից տարածվում են արդեն մասոնական օթյակները:
Ֆրանսիական մեծ հեղափոխության շեմին Ֆրանսիան լցված էր մասոններով. տեղի «Ինը քույրերի օթյակի» (ստեղծված 1769 թ.) անդամներ էին ժամանակի հայտնի գիտնականներից ու մտածողներից շատերը: 1777 թ. օթյակն ուներ 60 անդամ, 1783-ին՝ 118[9]:
18-րդ դարի վերջերին դարում Ֆրանսիան կայացած, զարգացած ու հզոր միապետություն էր` Բուրբոնների արքայական դինաստիայի կառավարմամբ: Երկիրը հարյուրամյակների ընթացքում անթաքույց պայքար էր մղում եվրոպական մայրցամաքում գերիշխանության համար, և դա նրան հաջողվում էր. Ֆրանսիայի թագավորության դեմ կարող էր մրցակցել միայն Անգլիան, որ անվիճելի առավելություն ուներ ծովում և դրա շնորհիվ էլ կարողանում էր հավասարակշռություն պահպանել Ֆրանսիայի դեմ պայքարում: Ֆրանսիան ուներ նաև իր անդրծովյան գաղութները. մի խոսքով` ժամանակի հզորագույն երկրներից էր:
Սակայն 1789 թ. արտաքին շուքի հետ մեկտեղ երկրում բազում ծանր սոցիալական խնդիրներ կային: Երկիրը տնտեսական ծանր վիճակում էր հայտնվել: Ինչ-որ լուծում գտնելու համար երեք խավերի ներկայացուցիչների Գլխավոր շտատներ հրավիրվեց:
Այդ ընթացքում Թալեյրանը 1789 թ. մարտի 25-ին պաշտոնապես լքեց իր եպիսկոսական դիրքը և մեկնեց Փարիզ: 1789 թ. ապրիլի 2-ին նա ընտրվեց Գլխավոր շտատների պատգամավոր հոգևորականության կողմից[10]:
Թագավորը ցանկանում էր երկրում առկա ծանր վիճակի բեռը բարդել այդ ժողովրդական ժողովի ուսերին: Ինչպես նախկինում էր, որոշվեց հոգևորականներին ու ազնվականներին 2 ձայն հատկացնել, իսկ երրորդ խավին՝ հասարակ ժողովրդին՝ 1 ձայն: Վերջին հանգամանքը լայն զանգվածների սրտով չէր:
1789 թ. մայիսի 5-ին տեղի ունեցավ Գլխավոր շտատների արարողակարգային բացումը, որում ներկայացված էին 1118 պատվիրակներ (երրորդ խավից՝ 577, հոգևորականներից՝ 291 և ազնվականներից՝ 250):
Շտատների գործունեությունը լցված էր վեճերով: Արդյունքում իրեն ողջ ժողովրդի ներկայացուցիչ համարող երրորդ խավը (ի դեպ 1789 թ. Ֆրանսիայի բնակչությունը մոտ 20,5 մլն էր կազմում, որից ազնվականներին էին 80 հազարը, իսկ հոգևորականները՝ 200 հազարը) հայտարարեց Ազգային ժողովի լիազորություններ ունեցող մարմին և սկսեց ինքնուրույն օրենսդրական գործառույթ իրագործել: Ստացվում է, որ պատգամավորները նոր պետական համակարգ փորձեցին ձեռնարկել:
Հունիսի 23-ին թագավորը պատասխանեց, որ նման մոտեցումը անընդունելի է և որ պատգամավորները ըստ հաստատված կարգի պետք է գործեն: Սակայն երրորդ խավը չէր պատրաստվում ընդունել թագավորի հրամանները: Հուլիսի 12-ին այն իրեն հռչակեց՝ որպես Ազգային ժողով, սկսվեց համաժողովրդական ապստամբություն[11]: Հուլիսի 14-ին տեղի ունեցավ Բաստիլի ամրոցի գրավումը. պետք է նշել, որ այդ իրադարձությունն ինքնին որևէ մեծ բան չէր իրենից ներկայացնում, Բաստիլի բանտում ընդամենը 7 կալանավորներ էին, իսկ ամրոցի ողջ պաշտպան անձնակազմը հաշմանդամներ էին: Այս ոչինչ չասող իրադարձությունը դարձավ Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը[12]:
Բաստիլի անկման օրը Թալեյրանը ընդգրկվեց Ազգային ժողովի սահմանադրական կոմիտեի մեջ: Երկրին հարկավոր էր նոր սահմանադրություն, իսկ «հաղթանակի հասած» ամբոխն ունակ չէր այն մշակել, գրագետ մարդկանց կարիք էր զգացվում: Թալեյրանը իդեալական էր այդ դերի համար: Նա սկսեց ատիվ մասնակցությունունենալ Սահմանադրական կոմիտեի աշխատանքներում՝ խմբագրելով հայտնի «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»:
Հեղափոխության արդյունքում երկրի տնտեսական ծանր կացությունը չլուծվեց, երկրին միջոցներ էին պետք, միայն պետական պարտքը կազմում էր 4 մլրդ լիվր, իշխանությունները տարբեր մեխանիզմներ էին մտածում վիճակն ինչ-որ կերպ փրկելու, սակայն ապարդուն:
Այդ շրջանում Թալեյրանը հանդես եկավ եկեղեցական ունեցվածքը վաճառելու առաջարկությամբ, այդ հարցը քննարկվեց Ազգային ժողովում նոյեմբերի 2-ին: Նա հայտարարեց, որ եկեղեցու ունեցվածքը հսկայական է: Սակայն այն ժամանակին ոչ թե հոգևորականներին է տրվել, այլ եկեղեցուն, այսինքն բոլոր հավատացյալներին, այլ խոսքերով ասված՝ ժողովրդին:
1789 թ. դեկտեմբերին ընդունվեց եկեղեցական հողերի ազգայնացման մասին դեկրետ: Դրանից հետո եկեղեցին ատելությամբ լցվեց Թալեյրանի նկատմամբ: Սակայն Թալեյրանի այս առաջարկությունը որոշակիորեն նաև փրկեց եկեղեցին, եթե այն չլիներ, ապա ինչպես Անգլիայի օրինակով, երբ Օլիվեր Կրոմվելի կողմից եկեղեցին «փակվեց», Ֆրանսիան էլ կարող էր շարժվել:
1790 թ. փետրվարի 16-ին պատգամավորները Թալեյրանին ընտրեցին ԱԶգային ժողովի նախագահ: Սկզբունքորեն նա դարձավ հեղափոխության գլուխը[13]:
Թալեյրանի գործողություններին եկեղեցու պատասխանը չուշացավ: 1791 թ. մարտի 10-ին Հռոմի պապը հրաման արձակեց, որով դժգոհություն էր արտահայտվում Օտոնի եպիսկոպոսի գործունեությամբ, իսկ ապրիսլի 13-ին «Ֆրանսիայի թիվ մեկ չարագործը» Պապի անունից հեռացվեց եկեղեցուց: Նրան հայտարարեցին հերետիկոսության և այլ աններելի մեղքերի մեջ[14]:
Դրանից հետո Թալեյրանի հարազատները հրաժարվեցին նրանից: Արդյունքում Թալեյրանն իր համար նոր կարգախոս ընդունեց «Ես ճկվում եմ, բայց չեմ կոտրվում»:
1791 թ. հունիսի թագավոր Լյուդսովիկոս 16-րդը փորձեց փախչել Փարիզից, որից հետո Ազգային ժողովը հռչակեց, որ իր դեկրետները ենթակա են իրագործման առանց թագավորի կողմից ընդունելու: Փաստացիորեն Ազգային ժողովը իր ձեռքը վերցրեց երկրի կառավարումը:
Երկրի սահմանադրությունը վերանայվեց, իսկ սեպտեմբերի 3-ին ընդունվեց նաև թագավորի կողմից: Իսկ արդեն սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի վերջին նիստը: Նրան փոխարինելու եկավ Օրենսդիր ժողովը, որում Ազգային ժողովի նախկին պատգամավորները չէին կարող մաս կազմել:
1792 թ. հունվարի 15-ից հուլիսի 5-ը Թալեյրանը դիվանագիտական առաելությամբ Լոնդոնում էր: Թալեյրանի գերնպատակն էր հասկանալ բրիտանական իշխանությունների ընդհանուր տրամադրությունները: Անգլիայում նրան հաջողվեց ծանոթանալ մի շարք հայտնի անձանց հետ: Իսկ առաքելության ամենից կարևոր ձեռքբերումն այն եղավ, որ կարողացավ 1792 թ. ապրիլին Ֆրանսիայի և Ավստրիայի միջև ծագած պատերազմում Անգլիայի չեզոքությանը հասնել:
Հենց այդ ժամանակ էլ Թալեյրանն առաջին անգամ ի ցույց դրեց իր առաջնակարգ դիվանագետ լինելու ունակությունները: Բրիտանացիների համար Թալեյրանը զարմանալի էր, ըստ նրանց վերջինս ֆրանսիացու նման չէր. նա սառն էր, վերամբարձ էր խոսում, սակավախոս ու ըստ էության էր խոսում և ունակ էր լսել մյուսներին՝ օգուտ քաղելով հակառակորդի չնչին իսկ անմտածված խոսքից[15]:
1792 թ. օգոստոսի 10-ին Ֆրանսիայում թագավորական իշխանությունը վերացվեց: Սեպտեմբերի 22-ին էլ երկիրը հռչակվեց հանրապետություն: Ձևավորվեց նոր խորհրդարան՝ Ազգային կոնվենտ, որն սկզբունքորեն դարձավ ֆրանսիական նոր կառավարություն: Երկրում սկսվեց հեղափոխական արյունալի տեռոր:
Զգուշավոր Թալեյրանի համար այդ ժամանակ էլ նախընտրելի էր նորից լքել երկիրը: Նա նշում է. «Իմ իրական նպատակն էր հեռանալ Ֆրանսիային, ուր ինձ անօգուտ և անգամ վտանգավոր էր թվում մնալը, սակայն ես ցանկանում էին հեռանալ միայն օրինական անձնագրով, որ վերադարձի ճանապարհը չփակեի ինձ համար»[16]:
Այդ նպատակով նա իշխանություններին խնդրեց իրեն Լոնդոն գնալու հանձնարարական տան: Ֆորմալ առումով պատճառը գիտական խնդիրն էր՝ միասնական չափի ու կշեռքի համակարգ մտցնելու համար, որը հարկ էր քննարկել Անգլիայի հետ: Արդյունքում Թալեյրանը ստացավ իր անձնագիրը, որում գրված էր «Սույն վկայականը Մորիս Թալեյրաին Լոնդոնում ազատ տեղաշարժի համար է, ով մեկնում է մեր հրամանով»[17]: 1792 թ. սեպտեմբերի 10-ին նա մեկնեց Ֆրանսիայից:
Այդ ընթացքում Ֆրանսիայում նրան օրենքից դուրս հռչակեցին, այսինքն եթե նա երկիրը չլքեր, ապա մահն անխուսափելի կդառնար: Հայտնաբերվել էին 1791 թ. թագավորի հետ գաղտնի համագործակցության առաջարկություն պարունակող երկու նամակներ, իչի համար Թալեյրանին պետական դավաճանության մեջ մեղադրեցին[18]: 1793 թ. հունվարի 21-ին Լյուդովիկոս 16-րդին յակոբինյանները գլխատեցին:
Իսկ արդեն 1793 թ. անգլիական իշխանությունները որպես յակոբինյան երկիրը լքելու հրաման տվեցին: Խնդիրն այն էր, որ փետրվարի 1-ին Ֆրանսիան պատերազմ էր հայտարարել Անգլիային, իսկ Թալեյրանը «քավության նոխազ»դարձավ Անգլիայի համար:
Թալեյրանն հստակ հասկանում էր, որ տեռորի շրջանը երկար չի կարող տևել, սակայն դեռ պետք էր այդ շրջանն անցնել: 1794 թ. մարտ 1-ին Թալեյրանը մեկնեց Ամերիկա՝ Ֆիլադելֆիա: ԱՄՆ-ում նրա գերնատակն էր առավելագույնս արագ ներգրավվել ֆիլիաֆելդյան հասարակության մեջ: Նա ցանկանում էր մերձենալ ԱՄՆ-ի քաղաքական առաջնորդների հետ: Թալեյրանին ընդունելությունը մեծ հույսեր չէր առաջացնում. նրա հեղինակությունն իրենից առաջ էր ընկել: ԱՄՆ-ում գտնվող ֆրանսիացի և՛ միապետականները, և՛ յակոբինյանները նրան դավաճան էին համարում:
ԱՄՆ-ում Թալեյրանը մերձեցավ երկրի հիմնադիր հայրերից մեկի՝ Ալեքսանդր Համիլտոնի հետ: Այդ ժամանակ Թալեյրանը հստակ հասկացավ, որ ամերիկյան հասարակության հիմնական շարժիչ ուժը գումարն է[19]: ԱՄՆ-ում իրավիճակի մասին Թալեյրանը գրում է. «Այստեղ կարելի է շատ գումար աշխատել, սակայն դա կարող են անել միայն այն մարդիկ, ովքեր արդեն իսկ ունեն գումար»: Ինքնին նա այդ ցանկում չէր, սակայն ամեն կերպ շարունակում էր ջանք գործադրել կապիտալ ձեռք բերելու համար. նա զբաղվում էր հողի սպեկուլիացիայով՝ առք ու վաճառքով: Ուշագրավ է այն, որ նա Ամերիկայում ցույցէր տալիս, որ անգլերեն ոչինչ չի հասկանում, սակայն իրեն լավ ճանաչող միգրանտներից մեկը նշում է, որ Թալեյրանը հիասքանչ տիրապետում է լեզվին: Սակայն վերջինս քողարկում էր այդ փաստում, որպեսզի հնարավորություն ունենար իմանալ ավելին, քան պետք էր:
Ամերիկայում գտնվելու տարիներին Թալեյրանը հստակորեն հասկացավ խոշոր տերության համար գաղութներ ունենալու կարևորությունը: Ըստ նրա Ֆրանսիայի գաղութային զավթողականությունը պետք է ուղղված լիներ Աֆրիկայի և Եգիպտոսի ուղղությամբ, մի բան, որն իրագործվեց Նապոլեոնի գահակալման շրջանում[20]:
Թալեյրանն ուղղակի հիվանդ էր գումարով, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց միլիոնատեր դառնալ[21]: Ինքին որոշակի հիասթափություն ևս պատեց Թալեյրանին: Նա այլևս երազում էր վերադարձի մասին:
Այդ ընթացքում 1794 թ. հուլիսի 27-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ հակահեղափոխական հեղաշրջում (Թերմիդորյան հեղաշրջում): Յակոբինյան դիկտատուրան վերացվեց, իսկ յակոբինյանների ղեկավարներին մահապատժի ենթարկեցին: Պետության գլուխ կանգնեց Դիրեկտորիան, արդյունքում բուրժուազիան դարձավ երկրում իշխող ուժ:
Համակողմանի վերլուծելով իրողությունները՝ Թալեյրանը որոշեց գործի անցնել: 1795 թ. հունիսին խնդրագիր ուղարկեց Ֆրանսիան՝ խնդրելով իրեն վերադառնալու թույլտվություն տալ: Համառ ջանքերի և մերձավորների աջակցությամբ Թալեյրանի նկատմամբ մեղադրանքը հանվեց[22]:
Հուլիսին Թալեյրանը մեկնեց Համբուրգ, ապա մեկնեց Ամստերդամ, ապա Բրյուսել և միայն սեպտեմբերի 21-ին ժամանեց Փարիզ: Նման դանդաղկոտությունը պայմանավորված էր զգուշավորությամբ, մի քանի ամիս Թալեյրանը փորձում էր գնահատել իր սպառնացող հիմնական վտանգները:
Արտաքին գործերի նախարար Թալեյրանի և Նապոլեոն Բոնապարտի համատեղ գործունեությունը
Վերադառնալով Փարիզ՝ 1797 թ. հուլիսի 16-ին Թալեյրանը Դիրետորիայի կողմից ստացավ արտաքին գործերի նախարարի պորտֆել: Այս նշանակման ճարտարապետն էր Դիրեկտորիայի անդամ Պոլ Բարրասը, ով գտնում էր, որ Թալեյրանը կարող է լավագույնը լինել երկրի շահերը արտաքին քաղաքականության մեջ առաջ տանելու համար: Դիրեկտորիայի 5 անդամներից երեքը կողմ արտահայտվեցին Թալեյրանի նշանակմանը: Իսկ Լազար Կարնոն նրա մասին հատուկ նողկանքով էր արտահայտվում. «Այդ մարդը սկզբունքներ չունի, նա դրանք փոխում է, ինչպես սպիտակեղենը»: Թե իրական ինչ պատճառներ կային Թալեյրանին արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու հնարավորություն տալու մեջ, տեսակետները շատ են, մինչև իսկ նախկին սիրավեպերի արդյունքն էր այն[23]:
Նման նշանակումը շատերի մոտ զարմանք առաջացրեց: Կառավարությանն անհրաժեշտ էր լավ դիվանագետ, ով ունակ կլիներ երկար ու արդյունավետ բանակցություններ վարել:
Այդ շրջանում Թալեյրանը առաջին կապերը հաստատեց գեներալ Նապոլեոն Բոնապարտի հետ: Թալեյրանը առաջիններից մեկն էր, ով կանխատեսեց, որ Բոնապարտը սովորական հաղթանակներ տանող զինվորական չէ, այլ ավելի բարդ և ուժեղ մեկն է[24]:
Թալեյրանը դեռ նախքան նշանակումը նամակագրական կապ էր պահպանում Բոնապարտի հետ, իսկ նոր պաշտոնը ստանձնելուց հետո առաջիններից մեկը հենց Բոնապարտին հաղորդեց այդ մասին: Այդպես մենկարկեց Բոնապարտի և Թալեյրանի գործնական համագործակցությունը: Այդ ընթացքում Նապոլեոնը վերջնական հաղթանակի հասավ Ավստրիայի նկատմամբ, հոկտեմբերի 17-18-ին ստորագրվեց հաշտության պայմանագիր, այդ պայմանագրի հիմնական դրույթների ու ընդհանուր կազմակերպման մեջ ուղղորդիչ դեր ուներ հենց Թալեյրանը: Արդյունքում լայն հասարակայնության աչքերին երիտասարդ հրամանատարը հերոս էր, ով հանդես էր բերում զինվորական և դիվանագիտական զգալի ունակություններ[25]:
Բոնապարտի և Թալեյրանի առաջին հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին: Նրանք առանձացան երկխոսության համար: Երկու գործիչներն էլ որոշակի ընդհանրական բնավորության գծեր ունեին՝ եսակենտրոնություն, բարոյական սկզբունքների անկայունություն և այլն: Սակայն նրանց միավորող գործոններից մեկն այն էր նաև, որ Ֆրանսիան արժանի է ավելի լավ ճակատագրի, քան ինչ-որ Դիրեկտորիա: Արդյունքում այս երկու հանճարների համագործակցության հիմքերն առավել կայուն դարձան:
Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Թալեյրանը ի սկզբանե սկսեց կյանքի կոչել երկիրը գաղութային տերության դարձնելու հրամայականը. ինչը սկսվեց Եգիպտոսից, որը պետք է պլացդարմ դառնար Հնդկաստանում բրիտանական գաղութները նվաճելու համար:
Հստակ է, որ հենց Թալեյրանն էր, այլ ոչ թե Նապոլեոնը կամ Դիրեկտորիան, Եգիպտական արժավանքի իրական գաղափարախոսն ու կազմակերպիչը: Դրանից հետո նա ամեն ինչ արեց հավակնոդ երիտասարդ Բոնապարտին Արևելքով գրավելու համար: 1798 թ. մայիսի 19-ին Նապոլեոնը մեկնեց Եգիպտոսը գրավելու[26]:
Այդպես աստիճանաբար կայանում էր երկու գործիչների ֆորմալ դաշինքը, որն ուղղված էր ինքնին գործող Դիրեկտորիայի դեմ:
Երբ Նապոլեոնը Եգիպտոսում էր, Թալեյրանի առջև որոշակի խնդիրն սկսեցին ծագել. նախ թեև որպես արտաքին գործերի նախարար նա բավականին մեծ գումար պետք է ստանար, սակայն իրականում հաճախ ստիպված էր լինում իր սեփական միջոցները վատնել: Սա իհարկե մեծ հարված էր նման անձի համար, ում համար գումարը մշտապես առաջնային պլանում են եղել: Մյուս կողմից գնալով անկում էր պրում նաև իշխող Դիրեկտորիայի հեղինակությունը: Արդյունքում 1799 թ. հուլիսի 13-ին Թալեյրանը հրաժարական տվեց[27]:
1799 թ. հոկտեմբերի 16-ին Փարիզ վերադարձավ ժողովրդի աչքին մեծ հեղինակությունվայելով գեներալ Բոնապարտը: Վերջինս պատրաստակամ էր իր ձեռքը վերցնել իշխանությունը, դրա համար անհրաժեշտ էին համապատասխան կապերի ամրապնդում: Տարբեր անձանց հետ հանդիպումներ կազմակերպելիս Նապոլեոնը կյանքի էր կոչում բովանդակային մասը, իսկ Թալեյրանը հոգ էր տանում հանդիպման ձևաչափին, որը պակաս կարևոր չէր և շատ դեպքերում պայմանավորում էր հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիմքը: Դրանից բաիցԹալեյրանը ամեն կերպ դրդում էր Նապոլեոնին զգոնություն ցուցաբերել[28]:
1799 թ. նոյմբերի 9-ին կյանքի կոչվեց նախատեսված հեղաշրջումը. այդ պլանի մեջ Թալեյրանին էր տրված դրդել Պոլ Բարրասին ինքնակամ հրաժարական տալու առաքելությունը: Թալեյրանը նախքան Բարրասսին հանդիպելը նրա հրաժարականին տեսքտը մշակեց, որը հնարավորություն կտար աբանակցույթունները ավելի արագ ու արդյունավետ վարել: Դրանից բացի Նապոլեոանը Թալեյրանի միջոցով Բարրասին բավական մեծ գումար էր փոխանցում (տարբեր տվյալներով 1-3 մլն ֆրանկ), որը Բարրասի հրաժարականի գինն էր: սակայն Թալեյրանը «մոռացավ» այդ գումար մասին[29]: Արդյունքում ահանգնացող զինվորական սպառնալիքի տակ Բարրասը ստորագրեց իր հրաժարականի մասին:
Այդպիսով Թալեյրանը իր առջև դրված հիմնական խնդիրը լուծեց: Ինչը Նապոլեոնի համար հստակ ապացույց էր, որ նա չի սխալվել Թալեյրանի հարցում[30]:
Հեղաշրջումից հետո Նապոլեոնը դարձավ երկիրը ղեկավարող երեք կոնսուլներից մեկը, ապա նաև Առաջին կոնսուլ, այսինքն Ֆրանսիայի փաստացի ղեկավար: 1802 թ. Նապոլեոնը հռչակվեց ցմահ կոնսուլ, իսկ դրանից հետո Նապոլեոն Բոնապարտն իրեն հռչակեց Կարլոս Մեծի[31] ժառանգորդ և հայտարարեց, որ վերջինիս նմանությամբ կլինի Արևմուտքի կայսր[32]:
1799 թ. նոյեմբերի 22-ին Թալեյրանը կրկին նշանակվեց արտաքին գործերի նախարար: Թալեյրանը իր դիրքերի ամրապնդման համար չէր վրանում խարդավանքների դիմել: Այդ շրջանում Թալեյրանը իր ողջ շեշտը Նապոլեոնի ուղղությամբ էր արել:
1804 թ. մայիսի 16-ին Նապոլեոնը հռչակվեց կայսր: Այդպես առաջացավ Առաջին ֆրանսիական կայսրությունը կամ այսպես կոչված «Նապոլեոնյան կայսրությունը» (1804-1815): Սա ըստ էության արմատական փոփոխություններ էր ազդարարում երկրի արտաքին քաղաքականության մեջ: Նախ հանրապետական համակարգի լեգիտիմության հարցն այլևս անցյալում էր, Նապոլեոնը սկսեց «խոսել» եվրոպական միապետներին հասկանալի լեզվով: Թեև մյուս կողմից դրանով կորցնում էր եվրոպական սովորական ժողովրդի համակրանքը՝ այլևս հիմք չուներ հանդես գալու որպես միապետական չարաշահումներից ազատող փրկիչ: Կայսրության գաղափարն նաև իր մեջ առաջնահերթ պարունակում է ծավալապաշտական արտաքին քաղաքականություն, ինչն էլ իրականություն դարձավ Նապոլեոնի հետագա գործունեության մեջ:
Կայսերական Ֆրանսիայում Թալեյրանը ստացավ Մեծ կամերգերի տիտղոս (այսինքն կայսերական պալատի գործունեության համակարգող):
Նապոլեոն կայսրը միտված էր կյանքի կոչել իր կայսերական նկրտումները: Նապոլեոնը դիվանագիտության մեջ մեծ բացթողումներ էր թույլ տալիս, սակայն ռազմական արվեստում նա ուղղակի փայլում էր: Փաստացիորեն ռազմական հաղթանակները պետք է հիմք դառնային նրա համար դիվանագիտորեն, իրավաբանորեն ամրագրելու իր ձեռքբերումները, սակայն այն նուրբ դիվանագիտական խաղերի մեջ Նապոլեոնը հաճախ էր տանուլ տալիս:
Նապոլեոնը չսպասեց հակառակորդի ուժերի կենտրոնացմանն ու համակարգմանը և առաջինը հարված հասցրեց, արդեն իսկ 1805 թվականի նոյմբերին Վիեննան գրավված էր: Ռազմարշավի ելքը դրվեց 1805 թվականի դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած Աուստերլիցի ճակատամարտում[33]:
Մինչև 1807 թ. Նապոլեոնի հաղթանակները կասկածի տեղիք չէին տալիս, թեև նրա դեմ էին դուրս եկել գրեթե ողջ Եվրոպան, այդ թվում և Ռուսաստանը: 1807 թվականի հունիսի 14-ին Ֆրիդլանդի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ռուսական բանակը պարտություն կրեց: Պարտությունից հետո Բեննինգսենը ցարին հաղորդագրություն հղեց, որով անհապաղ ռազմադարար էր առաջարկում կնքել: Ռուսաստանի ներսում ևս մեծ դժգոհություն կար ռազմական անդադար գործողություններից, ուստի զինադադարը հասունանում էր:
Ալեքսանդրը Նապոլեոնի շտաբ ուղարկեց իշխան Լոբանոբ-Ռոստովսկուն, ով պետք է պայմանավորվածություն ձեռք բերեր զինադադարի շուրջ: Միայն մի նախապայման էր առկա. Ռուսաստանը ոչ մի հողային պահանջ չէր ընդունելու: Մինչդեռ Ֆրանսիան Ռուսատանից այդ պահին միայն բարեկամություն էր ակնկալում: Խաղաղությունը անհրաժեշտություն էր դարձել բոլորի համար:
Հունիսի 25-ին Նեման գետի վրա կառուցված լաստում էլ հանդիպեցին երկու կայսրերը: Նապոլեոնը առաջինը դուրս եկավ և գնաց Ալեքսանդրին դիմավորելու: Նա դիմեց Ալեքսանդրին. «Հանուն ինչի՞ ենք մենք կռվում», ապա ողջագուրվեցին և մտան վրան: Երկու ժամ տևած զրույցից հետո կողմերն ամբողջական համաձայնության եկան ու բարեկամաբար դուրս եկան վրանից: Կայսրերը միմյանց վրա բավականին դրական տպավորություն թողեցին: Այս ամենի տրամաբանական շարունակությունն էր հաշտության պայմանագիրը, որը կնքվեց Տիլզիտում: Այս հաշտությանը կնքման գործում իր մեծ դերն ուներ նաև Թալեյրանը, ով ևս մասնակից էր բանակցություններին՝ իրականացնելով ֆրանսիական կողմի բանակցությունների ամբողջ պրակտիկ կողմը[34]:
Տիլզիտի բանակցություններն ավարտվեցին չտեսնված կարճատև ժամանակում. հիմնական տիլզիտյան փաստաթղթերը ստորագրվեցին հուլիսի 7-ին: Ալեքսանդր Առաջինը ճանաչում էր Նապոլեոն Բոնապարտի կատարած փոփոխությունները Եվրոպայում, խոստանում էր միջնորդ հանդես գալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև, պարտավորվում զինադադար կնքել Թուրքիայի հետ և իր զորքերը դուրս բերել Վալախիայից և Մոլդովայից, ճանաչել Ֆրանսիայի գերիշխանությունը Իոնյան կղզիներում և Կատտարո ծովախորշում։ Նապոլեոնը համաձայնում էր վերականգնել Օլդենբուրգ, Մեկլենբուրգ-Շվերին, Սաքսեն-Կոբուրգ դքսությունները և դրամական օժանդակություն տալ որոշ գերմանական իշխանների[35]։
Միաժամանակ ստորագրված գաղտնի դաշնագրով Ռուսաստանը և Ֆրանսիան պարտավորվում էին համատեղ պատերազմ մղել ցանկացած տերության դեմ։ Ռուսաստանի միջնորդությունից Անգլիայի հրաժարվելու, ինչպես նաև նրա կողմից ծովերի ազատության սկզբունքը խախտելու և Ֆրանսիայից զավթած գաղութները չվերադարձնելու դեպքում Ռուսաստանը պարտավորվում էր խզել դիվանագիտական հարաբերությունները Անգլիայի հետ և փաստորեն միանալ Ցամաքային բլոկադային։ Ֆրանսիայի միջնորդությունից Թուրքիայի հրաժարվելու դեպքում Նապոլեոնը խոստանում էր պատերազմի մեջ մտնել Թուրքիայի դեմ և բաժանել նրա եվրոպական տիրույթները։ Միաժամանակ, Նապոլեոնն իր պատրաստակամությունն էր հայտնում աջակցել Ռուսաստանին` Շվեդիայի դեմ պայքարում[36]։ Սա իհարկե Նապեոլոնի համար մեծ ձեռքբերում էր, դեռ 1800 թվականի ասված այն խոսքը, թե «Ֆրանսիայի միակ դաշնակիցը կարող է լինել միայն Ռուսաստանը» իրականություն էր դառնում[37]:
Թալեյրանը Ավստրիայի հետ դաշնակցության կողմնակից էր, ինչպես նաև բավականին վտանգավոր էր համարում Անգլիայի հետ հակամարտությունը: Սակայն Տիլզիտի համաձայնագիրը հստակ հակաանգլաիական ուղղվածություն ուներ: Այսինքն արդեն իսկ 1807 թ. արտաքին գործերի նախարարի համոզմունքներն ու գործողությունները չէին համապատասխանում[38]: Պետք է նշել, որ սա առաջին քայլն էր Նապոեոնի հետ հարաբերությունների մեջ բացասական հիմքեր ստանալու առումով:
Արդյունքում 1807 թ. օգոստոսի 10-ին Թալեյրանը Նապոլեոնի կողմից հեռացվեց պաշտոնից: Շատերը կարծում էին, որ դա սխալ էր: Թե որն էր այդ հրաժարականի իրական պատճառը տեսակետները տարատիպ են:
Գուցե և հերթական անգամ զգալով նապոլեոնյան իշխանության անկայությունը՝ Թալեյրանը լքեց խորտակվող նավը:
Նապոլեոնը Թալեյրանին նշանակեց Կայսրության մեծ էլեկտորի տեղակալ, ինչը ոչ պակաս բարձր պաշտոն էր: Այդ պաշտոնը ժամանակին ստեղծվել էր րիր եղբոր՝ Ժոզեֆ Բոնապարտի համար: