Տնային առաջադրանք

Դերբայական դարձվածը՝ նախադասության մեջ գործածված դերբայն է իր լրացումներով միասին։ Դերբայական դարձվածի գերադաս անդամը դերբայն է, որն արտահայտվում է՝
1. անորոշ դերբայի տարբեր հոլովներով՝ անթարթ նայելը(ը), ուսին նստելով, այգին մշակելու,
2. հարակատար դերբայով՝ ուսապարկը մի կողմ դրած, մեքենան բարձած, ծանր աշխատանքից խոնջացած,
3. ենթակայական դերբայով՝ բարձունքից գահավիժող, օր օրի կռացող, գիշերուզօր սպասող,
4. համակատար դերբայով՝ փողոցն անցնելիս,մանկությունը հիշելիս, հանձնարարություն կատարելիս։

Դերբայական դարձվածը նախադասության մեջ մեկ անդամ է։ Որպես նախադասության անդամ, նախադասության մեջ այն զբաղեցնում է ենթակայի, ստորոգյալի, գոյականական և բայական անդամի լրացումների պաշտոններ, ինչպես՝
Ճամփորդների դադար առնելը(ենթակա) ճակատագրական եղավ։
Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն(ստորոգելի) էր։

Դերբայական դարձվածի գերադաս անդամը՝ դերբայը, ունենում է ոչ թե ստորոգյալի, այլ իր հետ կապված 4 կարգի լրացում.ենթակա, ստորոգելի կամ վերադիր, խնդիր, պարագա։

Կետադրվող դերբայական դարձված

Դերբայական դարձվածը նախադասության մեջ ունի ազատ շարադասություն․ այն կարող է հանդես գալ առաջադաս, միջադաս և վերջադաս դիրքերում։

Օրինակ՝

Հպարտության զգացումով լցված՝ մայրը բանակ ճանապարհեց որդուն։

Մայրը, հպարտության զգացումով լցված, բանակ ճանապարհեց որդուն։

Մայրը բանակ ճանապարհեց որդուն՝ հպարտության զգացումով լցված։

Դերբայական դարձվածները լինում են կետադրվող (տրոհվող) և չկետադրվող (չտրոհվող)։

Կետադրվող են համարվում որպես գերադաս անդամ հանդես եկող անորոշ և հարակատար դերբայներով կազմված դերբայական դարձվածները (հիմնականում ձևի, երբեմն նաև ժամանակի կամ պատճառի պարագայի պաշտոն)։

Կետադրվող առաջադաս և վերջադաս դերբայական դարձվածները նախադասությունից տրոհվում են բութով, իսկ միջադասը՝ երկու կողմից ստորակետով։

Օրինակ՝

Առաջադաս

Տեսնելով արդեն սենյակ մտած Մարիամին՝ նա շփոթվեց (Ս․ Խ․)։

Վերջադաս

Նրան սպասողները հեռվում տեսան հեծյալ մի զորամաս՝ նետերով, նիզակներով և սրերով զինված (Ստ․ Զ․)։

Միջադաս

Ձիերը, անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան (Ակ․ Բ․)։

Կետադրվում են նաև՝

  • զիջման պարագա դերբայական դարձվածը բոլոր դիրքերում։

Օրինակ՝

Չնայած բավականաչափ միջոցներ ունենալուն՝ իրեն շատ համեստ էր պահում։

  • Նպատակի պարագան վերջադաս դիրքում, ինչպես՝

Տղաներն անմիջապես դուրս թափվեցին բակերից՝ հեռվից ժամանած իրենց հյուրերին դիմավորելու։

  • Հետադաս որոշիչ դերբայական դարձվածը, ինչպես՝

Աղջնակը՝ բարձր ու զիլ ձայնով երգող, միանգամից լռեց։

  • Եթե կետադրվող դերբայական դարձվածից առաջ կա նախադասության որևէ այլ անդամ, ապա դերբայական դարձվածը համարվում է միջադաս։

Օրինակ՝

Սեղանի տակ, փափուկ բարձը գրկած, քնել էր փոքրիկը։

  • Եթե դերբայական դարձվածը հաջորդում է շաղկապին, կարող է կետադրվել թե՛ բութով (առաջադաս), թե՛ ստորակետով (միջադաս)։

Օրինակ՝

Նա անցավ ու տեսնելով փթթող երկիրը՝ նախանձից քարացրեց այն։

1. Գտնել դերբայական դարձվածները և կետադրել։

Փորձելով պայքարել նրա դեմ, ես հասկացա, որ պարտված եմ։

Ես, փորձելով պայքարել նրա դեմ, հասկացա, որ պարտված եմ։

Ես, պատահաբար ընկելով, ուժեղ ցավեցրի ու վնասեցի ոտքս։

Շուտով տուն վերադարձավ Կարինեն, կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած։

Սուրենը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց բոլորից։

Աստղիկ տատիկը լալիս էր, պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին։

Փոքրիկն արթնացավ վախեցած՝ անսպասելի ու հանկարծակի աղմուկից։

Գուրգեն պապիկը, գլուխը դժգոհությամբ օրորելով, խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից։

Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում, ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ։

Հրճվանքից, ասես ոտքերը գետնից կտրված, փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին։

Քննության օրը, հուզված ու փոքր-ինչ շփոթված, ուսանողները, կրկնելով հարցաշարը, սպասում էին իրենց հերթին։

Հնագետները պատմում էին, որ գտել են մի արհեստական սիրտ, շատ հմտորեն պատրաստված։

Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով, զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան։

Վիրավոր գայլը, աստիճանաբար խեղճանալով, պատրաստ էր անձնատուր լինել։

Տղան մտածում էր իր անելիքների մասին, հայացքը հառած պատից կախված նկարին։

Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը, աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ։

Նկարիչը, նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին, փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք։

Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ, մազերը հարդարելու։

2. Կետերի փոխարեն տեղադրել համապատասխան բառերը․

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ.կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով։

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ։

Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր։

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են։

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել։

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի։

3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտող ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել։

Դե՛, ցո՛ւյց տուր շնորհք, թող տեսնեն, թե ինչեր ես անում։

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր։

Նրբանկատ մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը։

Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել։

Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը։

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում։

4․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Տաղտկալի, խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:

Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն տաղտկալի ֆիլմերն ու նկարները կտեսնես։

Հռետորը այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել։

Մթության մեջ խարխափում էր տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը։

Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում խախտել երդումդ, խաբել ինքդ քեզ։

Արտասուք հոսում էր աչքերից, բայց էլի կատակում էր ու փորձում ժպտալ։

Ձեռքերը կարկառել դեպի երկինք ու ինչ-որ բան էր մրմնջում։

5. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին,որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր,որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ,բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտալի է ամբողջական: Մտածելու համար նրան իննսում օր ժամանակ տվեցին և օրը երկու անգան՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը:

6. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Պատկերացրեք, որ  երկրի վրա մեզ  հետ  միսին ապրում են էակներ որոնց

կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև Մահ, տեղավորվում է վայրկյանի   հազարերորդական մասին: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում  դիտվող աշխարհի ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ Տարբեր Օրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ Կլինեն:

7. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմա էլ մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղայի լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգնիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առնող և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

8. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ախթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը  ՝տաճարի շինվածքի համար: Գագիգ թագավորը  մինչև անգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց , որ դրա քարերն էլ բերեն Ախթամար: Տաճարի շինվածքի  համար օգտագործվեց  ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ   պատկերներով,  որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր  տնօրիությունները երևում էին:

9. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին:  Առաջնորդը մագլցեց  ժայռն ու անցքի մոտից   մի պարան  կապեց , որպեսզի  տղաները կառչելով  բարձրանան  քարանձավ:   Քարանձավային  լճակից թափվող առվակի մեղմ  խոխոջյունն էր  լսվում:  Ջուրն այնքան թափ անցիկ էր, որ հատակի խիճն  ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները  ցնցող  արդյ ունք տվեցին: Տղաները այդ քարանձավից  ոչ միայն նախամարդու իրեր գտան,  այլև, բազմաթիվ  ստորգետնյա լճեր ու գետեր:

Leave a comment