1. Ներկայացնել վիտամինների կարևորությունը մարդու օրգանիզմում

Վիտամինները կենսական անհրաժեշտ նյութեր են, որոնք օգնում են օրգանիզմին ճիշտ գործել՝ պահպանելով տեսողությունը, իմունային համակարգը, մաշկի, ոսկորների և նյարդային համակարգի առողջությունը։ Դրանք ստանում ենք հիմնականում սննդի միջոցով։
2. A և D վիտամինները ինչ գործառույթ են կատարում մեր օրգանիզմում և ինչ խնդիր կառաջանա երբ մարդու մոտ դրանք պակաս են:

A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:
D վիտամինի անբավարարությունից օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը:
3. Վիտամինների թերֆունկցիայի կամ թերֆունկցիայի հետևանքով ինչ խնդիրներ կառաջանա մարդու մոտ:
Գերվիտամինոզի դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները կամ շեղվում մեկ այլ ուղղությամբ:
4. Ինչ է իրենից ներկայացնում սննման հիգիենան:

Սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը: Լիարժեք սննդի ընդունումը և ճիշտ ռեժիմը բնականոն մարսողության կարևոր նախապայմաններ են։ Սննդանյութերի յուրացման համար անհրաժեշտ է որ այն ունենա լավ տեսք, հոտ և համ։
5. Մարսողական համակարգի հիվանդություններ, և դրանց կանխարգելումը:

Մարսողական համակարգի հիվանդությունները սովորաբարկապված է այն բանի հետ , թե ինչպես է մարդը սնվում: Սննդի ընդունման պարբերականությունը, սննդանյութերի հավասարակշռությունը սննդակարգում, ճաշի բնույթը և այդպես շարունակ :Այս ամենը կարող է դառնալ ինչպես մարսողական համակարգի հիվանդությունների կանխարգելումը, այնպես էլ դրանց առաջացման պատճառը:
6. Մաշկի կառուցվածք և ֆունկցիա

Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-2մ2 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից: Մաշկի հիմնական ֆունկցիաներն են՝ մարմնի և շրջապատող միջավայրի միջև պաշտպանողական պատնեշի ապահովում, այդ թվում՝ պաշտպանություն մեխանիկական վնասումներից, ռադիացիայից, քիմիական գրգռիչներից, բակտերիաներից և այլ գործոններից,
7. Ինչպես է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը
Մաշկը ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։
8. Ինչ նշանակություն ունի մարմնի մազածածկույթը
Մարմնի մազածածկույթը կարևոր է՝ ջերմության պահպանման համար, մաշկը պաշտպանելու համար, զգայական ազդակներ որսալու համար։
9. Ներկայացնել ապրիլ ամսվա բլոգային աշխատանքները
Մարսողության համակարգ և կառուցվածքը, Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում, Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան: