Ա. Իմ արժեքները և վերաբերմունքը ուսման հանդեպ
- Ի՞նչը քեզ համար ամենակարևորն է դպրոցում սովորելիս․ գիտելիք, ընկերություն, արդարություն, հաջողություն, ստեղծագործականություն, թե՞ ուրիշը։
Իմ կարծիքով ամենակարևորը դպրոցում և սովորելու մեջ մթնոլորտն է, քանի որ մթնոլորտից է կապված հանգստությունը, ուշադրությունը։
- Ի՞նչ արժեք ես ամենից շատ գնահատում քո դասընկերների մեջ (օր.՝ անկեղծություն, փոխօգնություն, հարգանք)։
Թվարկածներից բոլորն էլ կարևոր են, բայց ինձ թվում է ամենակարևորը իրար փոխօգնությունն է քանի որ իմ կարծիքով դա առաջնային է։
- Որոնք են այն հանգամանքները, որոնք քեզ խանգարում են լավ սովորել կամ կենտրոնանալ։
Ամենագլխավոր հանգամանքը աղմուկն է, քանի որ պատճառ է հանդիսանում չսովորելու և դասերի վրա չկենտրոնանալու։
- Ի՞նչ կուզեիր, որ դպրոցը կամ դասերը քեզ ավելի շատ տային այս տարի։
Դասերի և դպրոցի կարևորագույն խնդիրը գիտելիքն է։
- Ինչպե՞ս ես պատկերացնում «լավ դասարանը»․ ի՞նչ որակներ պետք է ունենա դասարանը որպես թիմ։
Դասարան ասելով ես հասկանում եմ համախմբված թիմ, որը միշտ պետք է իրար կողքի լինի։
Բ. Իմ նպատակներն ու հմտությունները
- Որոնք են այն երեք հմտությունները, որ կուզեիր զարգացնել այս ուսումնական տարում (օր.՝ քննադատական մտածողություն, թիմային աշխատանք, հանրային խոսք, պատմական վերլուծություն)։
Ես կուզեյի զարգացնել քննադատական մտածողություն։
- Ի՞նչ գիտելիք կամ թեմա է քեզ առավել հետաքրքիր պատմության մեջ, որ կուզեիր խորացնել։
Իմ կարծիքով պատմության ամենահետաքրքիր թեմաներից է՝ թե ինչպես է հայ ազգը պահպանել իր լեզուն, մշակույթը, հավատը։