Առաջադրանքներ շտեմարանից

1) Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է:

1) ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ
2) հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
3) եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան
4) դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

2) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե:

1) անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
2) նրբերշիկ, լայզր, լուսերես, անէացում
3) բազմերանգ, օրըստօրե, հրշեջ, դողէրոցք
4) ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

3) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

1) հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր
2) անօրեն, տնօրինություն, օրըստօրե, օրորել 3) հանապազoր, առօրյա, անօրինություն, ոսկեզօծ
4) առօրեական, աշխարհազոր, հօգուտ, հօդս ցնդել

4) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

1) մեղմորեն, մեղմօրոր, միջորեական, քառորդ
2) նախօրոք, աշխարհազոր, ազգօգուտ, գիշերօթիկ
3) հանապազորդ, անօթևան, թախծօրոր, ականջող
4) ապօրինի, նախօրե, վաղօրոք, հանրօգուտ

5) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ո:

1) արագոտն, պնդօղակ, հոտնկայս, հրանոթ
2) քնքշորոր, հնգօրյակ, վաղորդյան, նրբորեն
3) հանրօգուտ, անորակ, հատորյակ, հանապազօր
4) հանապազորդ, եռոտանի, կրծոսկր, լացուկոծ

6) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ը:

1) խոչընդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա
2) կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց
3) օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ
4) ինքնըստինքյան, լուսնկա, ճեպընթաց, մերթընդմերթ

7) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և:

1) ագևոր, ալևոր, ձևույթ, արևկա
2) թեթևոտն, հոգեվորդի, գոտևորել, եղրևանի
3) կարևոր, հոգեվիճակ, հոգևոր, հևիհև
4) որևէ, հոգևոր, հոգեվարք, ոսկևորել


8) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում և:

1) արևակն, երևակայել, ոսկեվազյան, գոտևորել
2) սերկևիլ, հևք, կարևոր, հետևակ
3) եղրևանի, արևմտաեվրոպական, օթևան, արևառ
4) բևեկնախեժ, երևույթ, գերեվարել, սեթևեթել

9) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում եվ:

1) հոգեվիճակ, արևավառ, ագևոր, ոսկեվաճառ
2) կարեվեր, գերեվարել, տարեվերջ, գոտևորել
3) արևմտաեվրոպական, ոսկեվարս, անձրևային, սերկևիլ
4) ագեվազ, գինեվաճառ, ուղեվճար, դափնեվարդ

10) Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում յ:

1)  այծյամ. ջղային, բրաբիոն, ժողովածուում
2) տույժ, հեռակայել, էական, արթայորդի
3) ատամնաբույժ, Սերգեյի, հայելազարդ, լռելյայն
4) պատանյակ, սերմացուի, միլիոն, մարմարյա

Leave a comment