1. Ինչո՞ւ է կարևոր պատերազմները դասակարգել արդարացի և անարդարացի տեսակների: Քո կարծիքով այսօր ինչպիսի՞ պատերազմներ են ընթանում աշխարհում:
Պատերազմները կարևոր է դասակարգել՝ արդարացի և անարդարացի, որովհետև դա օգնում է հասկանալ դրանց պատճառներն ու հետևանքները։
2*. Ո՞ր դեպքում կարող է պատերազմը համարվել արդարացի: Հնարավո՞ր է արդյոք, որ պատերազմող երկու կողմերի համար էլ այն լինի միատեսակ:
Պատերազմը արդար է, երբ պաշտպանում են երկիրն ու մարդկանց, ոչ թե հարձակվում անձնական շահի համար։
Փորձի՛ր մեկնաբանել, թե ինչո՞ւ էին արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում հումքի և սպառման շուկաները դարձել պատերազմների գլխավոր պատճառ:
Արդյունաբերական հեղափոխության ժամանակ հումքի ու ապրանքների շուկաները շատ կարևոր դարձան, որովհետև գործարաններն ավելի շատ էին արտադրում, բայց հումքը ու վաճառքի տեղը սահմանափակ էին։
2*. Վերհիշի՛ր Վիեննայի համաժողովի որոշումները Եվրոպայի պետությունների և ժողովուրդների վերաբերյալ։
Վիեննայի համաժողովում Եվրոպայի սահմանները կարգավորեցին, Ֆրանսիան փոքրացրին, ուժեղ պետություններին նոր տարածքներ տվեցին։
Փորձի՛ր պարզաբանել՝ Հաագայում կայացած երկու միջազգային համաժողովներում ընդունած որոշումները ինչպե՞ս կարող էին նպաստել միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։
Հաագայում կայացած երկու միջազգային համաժողովներում պետությունները որոշեցին ավելի շատ խոսել ու բանակցել իրար հետ, իսկ կոնֆլիկտների դեպքում դատական կամ միջնորդական մեթոդներ կիրառել։
4. Ինչո՞ւ խախտվեց Վիեննայի համակարգի «ուժերի հավասարակշռությունը»։ Նշե՛ք առնվազն երկու պատճառ։
Վիեննայի համակարգի «ուժերի հավասարակշռությունը» խախտվեց հետևյալ պատճառներով՝ ազգերի ազգային շարժումները, նոր ուժերի և պետությունների բարձրացումը։