- Գտի՛ր համանուն բառերը և մեկնաբանի՛ր նրանց իմաստները։
1. Նա երկու օր ավել աշխատեց։
ավել – ավելի շատ
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
ավել – ցախավել
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
յուղում – յուղելու գործողությունը
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
յուղում – յուղի մեջ
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
կարող – կար անող
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
կարող – ընդունակ
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
խմորում – խմորելու գործողություն
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
խմորում – խմորի մեջ
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
գոլ – հակառակորդի դարպաս գնդակ գցելը
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։
գոլ – ո՛չ տաք, ո՛չ սառը
2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ
մեծ տուրք
շենքի բարձր գտնվող հարկ
2. ավել գնել
ավելի շատ գնել
ցախավել գնել
3. ոչխարի հոտ
ոչխարների խումբ
ոչխարի բույր
4. մետաքսի կտոր
մետաքսի մի մաս
մետաքսի գործվածք
5. Նա ջրում է։
Նա ինչ-որ բան է ջրում։
Նա գտնվում է ջրի մեջ։
6. Նա գնում է։
Նա ինչ-որ տեղ է գնում։
Նա ինչ-որ բան է գնում խանութից։
7. Խավարում է։
Խավար է դառնում։
Խավարի մեջ է գտնվում։
3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). – մայրս կաթի վրայից սերը հանեց և դրեց ափսեի մեջ։
սեր (զգացմունք) – նա մեծ սեր ունի իր ընկերների հանդեպ։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). – նախադասության վերջում պետք է կետ դնել։
կետ (ջրային կաթնասուն կենդանի) – մեծ կետը բարձրացավ ջրի մակերևույթ և ցողեց ջուրը։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). – նկարի եզրերը չափելու համար նա օգտագործեց քանոն։
քանոն (երաժշտական գործիք) – երաժիշտը բեմ բարձրացավ և նվագեց հին հայկական քանոն։