Նախիջևանը Հայաստանի առաջին հանրապետության մասն է եղել։ Այնտեղ զարգացած է եղել մշակույթը, որի վառ ապացույցն են հանդիսանում Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերը։ Այժմ Նախիջևանը հայաթափված է և ապօրինաբար բռնակցված Ադրբեջանի Հանրապետությանը։
1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ Միջազգային իրավունքի տեսակետից դա միանշանակ ապօրինի պայմանագիր էր։ Երկու երկրներ իրենց իսկ կողմից ինքնիշխան ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնում էին մի չորրորդ պետության՝ առանց նրանց մասնակցության և նույնիսկ կարծիքը հարցնելու։Բայց սա դեռ ամենը չէ։ Տարածքը Ադրբեջանին հանձնվելուց հետո ոչնչացվեցին ՆԻՀ֊ի 219 եկեղեցիները և Ջուղայի միջնադարյա խաչքարերի գերեզմանոցը։
Բաթումի պայմանագրով Նախիջևանը անցնում է Օսմանյան կայսրության իշխանության ներքո: Բրիտանական ազդեցության փուլում, թեև 1919 թ. մայիսին բրիտանական ճնշմամբ Նախիջևանը հանձնվեց հայերին, տեղում իրավիճակը ավելի բարդ էր: Ադրբեջանական ֆինանսավորմամբ և տեղում մնացած թուրք սպաների մասնակցությամբ մահմեդականները դիմադրում և հարձակումներ էին գործում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա: 1920 թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում ՀՀ և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրով Նախիջևանը Ղարաբաղի և Զանգեզուրի հետ հայտարարվում էր վիճելի և բոլշևիկյան զորքը ժամանակավորապես պետք է տեղակայվեր այդ վայրերում: