ա․ Հանրային քաղաքականություն
բ․ Հանրային բարիք
Հասարակագիտություն, էջ 75-84
Կատարել առաջադրանքներ
1. Հանրային բարիքի ի՞նչ դրսևորումներ գիտեք։
Կանաչ տարածքների ավելացում: Ավելի շատ ծառեր տնկել քաղաքում, քանի որ ծառերն օգնում են կլանելու ածխաթթու գազը և բարելավելու օդի որակը։
Հանրային տրանսպորտի բարելավում։ Որպեսզի մարդիկ ավելի քիչ օգտագործեն անձնական ավտոմեքենաները, պետք է բարելավել հանրային տրանսպորտի ծառայությունները։
Էլեկտրական մեքենաների խրախուսում։ Առաջարկել ֆինանսական աջակցություն այն քաղաքացիներին, որոնք կցանկանան փոխարինել իրենց ավտոմեքենաները Էլեկտրական մեքենաներով, որոնք չեն նպաստում օդի աղտոտվածությանը։
Էներգախնայող միջոցների ներդրում։ Քաղաքային գործարաններին առաջարկում են ներդնել նոր տեխնոլոգիաներ, որոնք ավելի քիչ էներգիա կօգտագործեն և ավելի քիչ արտանետումներ կունենան։
2. Ովքե՞ր են հանրային քաղաքականության մասնակիցները։/բլոգային աշխատանք/.
Հանրային քաղաքականությունն իշխանության մարմինների՝ հանրության հետ համաձայնեցված այն գործություններն են, որոնցով իշխանությունն իրականացնում է իր պարտականությունները՝ պաշտպանելու քաղաքացիների իրավունքները և նպաստելու համընդհանուր բարեկեցությունը հիմնախնդիրների լուծման միջոցով։