1․ 20-րդ դարի ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ կրեց ՀՀ բնակչության թիվը և ի՞նչ պատճառներ ազդեցին դրա փոփոխության վրա։
20-րդ դարում Հայաստանի բնակչությունը սկզբում կրճատվեց Հայոց ցեղասպանություն, պատերազմներ պատճառով, հետո աճեց ԽՍՀ-ում խաղաղությունը, տնտեսական զարգացումը, իսկ դարի վերջում նվազեց երկրաշարժերի, պատերազմների և արտագաղթի պատճառով:
2․ Մշտական բնակչություն ասելով ի՞նչ կարելի է հասկանալ։
Պարբերաբար և մշտապես բնակվողները տվյալ տարածքում, անկախ ժամանակավոր այցելուներից կամ ժամանող զբոսաշրջիկներից։
3․ Ինչ է բնակչության բնական և մեխանիկական շարժ։
Բնակչության բնական շարժը ծնվածների և մահացածների տարբերությունը։
Բնակչության մեխանիկական շարժը բնակչության փոփոխությունը ներգաղթի և արտագաղթի հաշվին։
4․ Հայաստանում՝ խորհրդային տարիներին ներգաղթը ինչպե՞ս է տեղի ունեցել։
Խորհրդային տարիներին ներգաղթը Հայաստանում հիմնականում տեղի ունեցավ պետական ծրագրերով՝ Մերձավոր Արևելքից, Իրանից և շրջակա տարածքներից եկած հայերի միջոցով, ինչպես նաև գյուղից քաղաք ներգաղթով՝ տնտեսական զարգացման համար։
5․ Բնաչության խտություն ասելով ի՞նչ են հասկանում, ինչպե՞ս ենք այն հաշվում։
Բնակչության խտությունը դա մեկ քառակուսի կիլոմետրում ապրող մարդկանց միջին թիվն է։
Հաշվում են՝ բնակչության թիվը բաժանելով տարածքի մակերեսին։
ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Մշտական բնակչություն — տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման
պահին ներկա և ժամանակավոր բացակայող բնակչության թվերի հանրագումարը:
Բնակչության թվի շարժընթաց — որոշակի ժամանակահատվածում բնակչության թվի փոփոխությունների գործընթացը:
Բնակչության բնական աճ (շարժ) բնակչության թվի փոփոխությունը ծնունդների և մահերի հանրագումարի հաշվին: Այն չափում են %-ներով յուրաքանչյուր 100 մարդու հաշվով և ‰– ներով (պրոմիլ)՝ 1000 մարդու հաշվով:
Բնակչության մեխանիկական շարժ — բնակչության թվի փոփոխությունը միգրացիայի հաշվին:
Ծնելիության ընդհանուր գործակից — ծնվածների (կենդանի) և մշտական բնակչության թվաքանակի միջին տարեկան ցուցանիշերի հարաբերությունը 1000
բնակչի հաշվով՝ ‰:
ՔՆՆԱՐԿՈՒՄ։ Պատերազմներն ու ճգնաժամերն ինչպե՞ս են փոխում բնակչության տեղաբաշխումը։ Ըստ ձեզ՝ ի՞նչ հետևանք է ունենում արտագաղթը երկրի զարգացման վրա։